«Նապոլեոն Բոնապարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
= Պատանեկություն =
Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո Բոնապարտին հաջողվեց այնպես անել, որ իր ավագ որդիները՝ Ժոզեֆը եւ Նապոլեոնը թագավորական թոշակ ստանան: Երբ Ժոզեֆը պատրաստվում էր դառնալ քահանա, Նապոլեոնին սպասում էր զինվորական կարիերա: 1788թ. դեկտեմբերին տղաները հեռացան կղզուց և ընդունվեցիյնընդունվեցին Օտյոնի քոլեջը, գլխավորապես ֆրանսերեն սովորելու համար, սակայն Նապոլեոնը իր ամբողջ կյանքում խոսում էր ակցենտով: Հաջորդ տարի Նապոլեոնը ընդունվեց Բրիենի կադետային դպրոց: Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ հարուստ ընտանիքից չէր և կորսիկացի էր լցված հայրենասիրությամբ ու թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներին:
 
Նապոլեոնը մեծ հաջողությունների հասավ մաթեմատիկայից և հումանիտար առարկաները դժվարությամբ էր սովորում: Նա շատ էր սիրում կարդալ տարբեր գրքեր աշխարհագրության, պատմության, ռազմավարության, ճանապարհորդության, մարտավարության և փիլիսոփայության մասին: