«Դաշտ (Արմավիրի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Աշխարհագրություն: clean up, փոխարինվեց: մ →  մ , ° → ° (3), կմ →  կմ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 66.
 
== Աշխարհագրություն ==
Հեռավորությունը [[Վաղարշապատ]]ից՝ 6  կմ, [[Արմավիր|մարզկենտրոնից]] 27  կմ հեռվորության վրա։ Գյուղը հիմնադրվել է [[1926]] թ-ին [[Օշական]]ի հանդամասում և ունեցել է ''Փոքր Օշական'' անվանումը։ Գյուղի շրջակայքում են գտնվում տեղացիների կողմից «Արդար Դավիթ» կոչված կիկլոպյան ամրոցի ավերակները՝ մ.թ.ա. 2-1 հազարամյակ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 945  մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
 
== Բնակչություն ==