«Հնդեվրոպական լեզվաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Հնդեվրոպական լեզվաբանություն''', հնդեվրոպաբանություն, պատմա-համեմատական լեզվաբանության բաժին, որն զբաղվում Է [[Հնդեվրոպականhնդեվրոպական լեզուներ]]ի համեմատական ուսումնասիրությամբ:
 
== Ձևավորման ընթացք ==
 
Տող 13 ⟶ 14՝
== Երրորդ շրջան ==
 
Երրորդ շրջանում (XIX դ. վերջին քառորդը և [[XX դար|XX]] դ. սկիզբը) ձևավորվել Է [[երիտքերականական ուղղություն]]ը, որի ներկայացուցիչները նպատակ են դրել պարզել ցեղակից լեզուների փոխհարաբերության մանրամասն պատկերը և որոշել այդ լեզուների պատմական զարգացման օրինաչափությունները:Հնչյունական միավորների համեմատության ժամանակ երիտքերականներն առաջ են քաշել հնչյունական օրենքների՝ բացառություն չճանաչելու դրույթը, լեզվական նորակազմությունների բացատրության ժամանակ մեծ դեր են հատկացրել [[համաբանությանը համաբանություն|համաբանությանը]]: Երիտքերականների ուսումնասիրության արդյունքներն ի մի են բերել հատկապես Կ. Բրուգմանը և Բ. Դելբրյուկը: Ֆ. դե Սոսյուրը «Ուսումնասիրություն հնդեվրոպական լեզուների ձայնավորների նախնական համակարգի մասին» (1879) աշխատության մեջ, կիրառելով քննության համակարգային եղանակ, հնդեվրոպական լեզվի համար տեսականորեն առանձնացրել Է իռացիոնալ հնչյուններ՝ «ձայնորդային գործակիցներ» , որոնց գոյությունը հետագայում հաստատվում Է նոր հայտնաբերված հնդեվրոպական լեզուների տվյալներով: Ա. [[Մեյեն |Մեյեն]], զբաղվելով հնդեվրոպական տարբեր լեզվախմբերի ուսումնասիրությամբ, հատկապես մեծ ուշադրություն Է դարձրել նախալեզվի [[Բարբառ|բարբառ]]ային տարբերակվածության հարցին: XX դ. սկզբում ընդլայնվել են Հ. լեզվաբանության ուսումնասիրության նյութի շրջանակները՝ կապված [[Խեթերեն|խեթերեն]]ի, թոխարերենի և նոր հայտնաբերված հնդեվրոպական այլ լեզուների վերծանման, ինչպես նաև քիչ ուսումնասիրված իլլիրերենի, մեսապերենի, թրակերենի, փռյուգերենի նկատմամբ հետաքրքրության աճման հետ: Հնդեվրոպական լեզվակառուցվածքի առանձին կողմերի ծագման ուսումնասիրության կապակցությամբ քննության նյութ են դառնում հնդեվրոպական լեզվի տարբեր մակարդակներում դրսևորվող արխաիկ երևույթները (Հ. Հիրտ): Առաջ Է քաշվում հնդեվրոպական-սեմական ցեղակցության խնդիրը (Հ. Մյոլլեր, Ա. Կյունի):
 
== Չորորդ շրջան ==