1 105 242
edits
No edit summary |
չ (clean up, փոխարինվեց: մ → մ (2), - → - (4), % → % oգտվելով ԱՎԲ) |
||
Քաղաքը ավելի քան 2500 տարի է, ինչ պահպանել է Ամասիա անունը։ Ոմանք ենթադրաբար նույնացնում են խեթական Կարախանա բնակավայրի հետ։ Հիմնադրման օրից ցայժմ Ամասիան համարվել է քաղաք։
Գտնվում է Սև ծովը թափվող Իրիս (այժմ Եշիլ-իրմակ) գետի վրա, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ Բարձրությունը ծովի մակերևույթից 366
Հնում մտնում էր [[Փոքր Հայք]]ի Առաջին Հայք պրովինցիայի, իսկ Հուստինիանոս կայսեր (527
Երկարաձիգ ու հարուստ պատմություն ունի Ամասիան։ Պատմագիրները նրա հիմնադրումը վերագրում են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներին (IV դ մթա)։ Նրանք հաղորդում են, որ քաղաքը կառուցվել է Ալ. Մակեդոնացու հրամանով ՝ նրա հորեղբայր Ամասիայի կողմից, իսկ հետագայում ընդարձակել ու վերակառուցել էր Միհրդատ Պոնտացին (I դ մթա), դարձնելով իր մայրաքաղաքը։ Այդ ժամանակներում Ամասիան Փոքր Հայքի ամենանշանավոր քաղաքներից էր և բանուկ ճանապարհներով կապված էր Եվդոկիայի, Սեբաստիայի ու Խարբերդի հետ։ [[Ստրաբոն]]ը գրում է, որ իր հայրենի քաղաք Ամասիան ամուր քաղաք էր, շրջափակված ամրակուռ պարիսպների մեջ, իսկ Հովհ. [[Դրասխանակերտցի]]ն վկայում է, որ քաղաքը գրավում էր հսկայական տարածություն, «տիեզերասահման քաղաք» էր։ Այստեղ կառուցել էին արքունի պալատներ, կերտել Վանի ուրարտական կառույցների նման ձեռակերտեր, ստեղծել վիմափոր դամբարաններ։ Ամասիան, որ իր ընդհանուր համայնապատկերով նման էր մի հսկայական ամֆիթատրոնի, հին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր, Կոստանդին Ծիրանածինի հիշատակած Հայկական բանակաթեմի 7 նշանավոր քաղաքներից մեկը։ Հետագա ժամանակներում նույնպես Ամասիան խոշոր ու ծաղկուն քաղաք էր։ Արաբական հեղինակ Իբն-Բաթուտան գրում է, որ Ամասիան «մեծ ու գեղեցիկ քաղաք է. ունի գետեր, պարտեզներ, ծառեր և շատ պտուղներ։ Գետերի վրա կան անիվներ, պարտեզները ջրելու և խմելու համար։ Ունի լայն փողոցներ ու շուկաներ»։ Իբրև ծաղկուն քաղաք, Ամասիան իր վրա էր գրավել շատ նվաճողների ուշադրությունը։ Այն զավթել են հռոմեացիները, բյուզանդացիները, սելջուկները, մոնղոլները։ Լենկթեմուրը 7 ամիս շարունակ պաշարել է այդ քաղաքը, բայց չի հաջողել այն գրավել։ Ամասիան թուրքերի կողմից նվաճվել է Բայազետ Սսուլթանի օրոք, 1392 թվականին։ Հենց այդ ժամանակներից էլ սկսում է վայրէջք ապրել վաղեմի շեն ու ծաղկուն քաղաքը, XVIII-XIX դարերում վերածվելով սովորական գավառական անշուք կենտրոնի։ Այն կարող է պարծենալ միայն իր անցյալի փառքով և հուշարձանների ու հնությունների մնացորդներով, որոնց մասին հիշատակություններ ունեն եվրոպական ճանապարհորդները՝ Տավերնիեն, Տուրնեֆորը, Մորիերը, Համիլտոնը և ուրիշներ։ Ամասիայում է կնքվել սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև 1555 թ հաշտությունը, որով Հայաստանն առաջին անգամ բաժանվել է այդ երկու գիշատիչ պետությունների միջև։
Թեպետ Ամասիան շատ է տուժել 1734 և 1825 թթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, այնուամենայնիվ, այստեղ տարբեր վիճակում պահպանվել են հին և միջնադարյան հուշարձաններ, տարբեր կառույցների ավերակներ, զանազան հնություններ։ Հնադարյան բերդի ավերակները գտնվում են քաղաքի դիմաց վեր խոյացող մերկ, անձրևներից լվացված 200
Ամասիան հայկական մշակույթի նշանակալի կենտրոն էր։ Այստեղ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբներին գործում էին հայկական 7 դպրոցներ, որոնցից 3–ը եկեղեցիներին կից էին, 5 մանկապարտեզ, Ազգային հիվանդանոց, կանանց կար ու ձևի ուսումնարան, «Իրիս» թատերական ընկերությունը, մշակութային և կրթական բազմաթիվ ընկերություններ՝ Պարթևական, Ներսիսյան, Կանանց կրթասիրաց և այլն, որոնք նպաստում էին քաղաքի մշակութային կյանքի առաջադիմությանը։
Ամասիայում են ծնվել հին աշխարհի հույն հայտնի հեղինակ՝ աշխարհագրագետ Ստրաբոնը (63 թ մթա
XIX դարի 70-ական թթ քաղաքն ուներ ավելի քան 16 հազար հայ, թուրք և հույն բնակիչ։ XX դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 30 հազար մարդու, որի ավելի քան 35
== Արտաքին հղումներ==
|