«Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

(ներածություն թարգմանված անգլերեն հոդվածից, «պատմական ակնարկ» բաժնում զգուշացում, քանի որ պարունակում է սովետական POV)
 
Երիտասարդական թևը կոչվում է՝ «Համահնդկական երիտասարդական դաշինք»։ Կուսակցությունը հրատարակում է մի շարք պարբերականներ, որոնցից է «Նյու էյջ» («New Age») թերթը:
 
 
==Պատմական ակնարկ==
[[Պատկեր:Communist party supporters - Flickr - Al Jazeera English.jpg|մինի|Կուսակցության համակիրները 2009 թ․ համընդհանուր ընտրությունների ժամանակ]]
{{Զգուշացում ՀՍՀ}}
 
=== Վաղ շրջան ===
Մինչև [[1942]]-ը, փաստորեն, գործել է ընդհատակում: [[Բոմբեյ]]ում, [[Բենգալիա]]յում, Փենջաբում, [[Մադրաս]]ում ՀԿԿ հրատարակել է շաբաթաթերթեր և օրաթերթեր («Մազդուր քիսան», «Քրանթի» ևն), պրոպագանդել է մարքսիզմի գաղափարները, կազմակերպել բանվորական, արհմիութենական և գյուղացիական շարժումներ: ՀԿԿ մեծ դեր է խաղացել ազգային անկախության համար և անգլական գաղութատիրության դեմ հնդիկ ժողովրդի լայն զանգվածների պայքարը համախմբելու գործում: Երկրի անկախության ձեռք բերումից ([[1947]]) հետո ՀԿԿ իր համահնդկական կոնֆերանսում ([[1951]]) ընդունեց կուսակցության ծրագիր, ուր նշված էր, որ չնայած ՀԿԿ նպատակն է երկրում կառուցել սոցիալիստական հասարակարգ, սակայն տվյալ փուլում նա չի պահանջում Հնդկաստանում ստեղծել սոցիալիստական կարգեր՝ «տնտեսական զարգացման հետամնացության, բանվորների, գյուղացիների, աշխատավոր ինտելիգենցիայի մասսայական կազմակերպությունների թուլության պատճառով»: 1951-ին ՀԿԿ գլխավոր քարտուղար ընտրվեց Ա. Գհոշը:
 
ՀԿԿ VI համագումարը ([[1961]]) շեշտեց, որ անկախություն ձեռք բերելուց հետո իշխանության գլուխ անցած ազգային բուրժուազիան չկարողացավ իրականացնել արմատական սոցիալտնտեսական վերափոխություններ, բարելավել աշխատավորական լայն զանգվածների կյանքի պայմանները: Կրկին խնդիր դրվեց ստեղծել լայն ազգային ճակատ՝ ռեակցիայի դեմ պայքարելու, երկիրը զարգացման առաջադիմական ուղի հանելու համար:
 
 
===Կուսակցության պառակտումը և հետագա շրջան ===
ՀԿԿ պառակտումը մեծ վնաս հասցրեց երկրի ձախ և դեմոկրատական շարժմանը: ՀԿԿ VII համագումարը ([[1964]]) ընդունեց նոր ծրագիր, որտեղ տրվում են Հնդկաստանի սոցիալտնտ եսական զարգացման վերլուծությունն ու կուսակցության խնդիրները (Ազգայինդեմոկրատական ճակատի և ա զգայի նդեմոկրատական պետության՝ որպես սոցիալիզմի անցման փուլի, ստեղծում): Հիմնվելով նոր ծրագրի դրույթների, ինչպես նաև ՀԿԿ VIII (1968), IX (1971), X (1975) և XI (1978) համագումարևերի որոշումների վրա՝ ՀԿԿ ձգտում է համախմբել բոլոր ձախ և դեմոկրատակաև ուժերը խաղաղության, դեմոկրատիայի ու սոցիալական առաջադիմության ուղիով Հնդկաստանի զարգացման համար մղվող պայքարում: ՀԿԿ պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, [[1969]], [[Մոսկվա]]) խորհրդակցություններին և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին:
 
{{ՀՍՀ|ստուգված=1}}
{{ՎՊԵ|Communist Party of India}}
[[Կատեգորիա:ՀնդկականՀնդկաստանի կուսակցություններ]]
[[Կատեգորիա:ՀնկականԿոմունիստական թերթերկուսակցություններ]]
26 700

edits