«Ֆիտոհորմոններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆիտոհորմոններ''', բույսերի հորմոններ, բարձր ակտիվություն ունեցող քիմիակա...»:
(Տարբերություն չկա)

06:03, 14 Մարտի 2014-ի տարբերակ

Ֆիտոհորմոններ, բույսերի հորմոններ, բարձր ակտիվություն ունեցող քիմիական նյութեր, որոնք փոքր քանակությամբ առաջանում են բույսերի ակտիվ աճող հյուսվածքներում, արմատների, ցողունների գագաթներում, տերևներում և խթանում են նրանց աճն ու զարգացումը։ Ֆիտոհորմոնները տարբերվում են միմյանցից իրենց կառուցվածքով և ազդեցության բնույթով։ Ֆիտոհորմոններին են պատկանում աուքսինները, գիբերելինը և ցիտոկինինները։ Ֆիտոհորմոնները կարգավորում են բույսերի կենսագործունեության շատ պրոցեսներ՝ սերմերի ծլումը, հյուսվածքների և օրգանների տարբերակումը, ծաղկումը, պտուղների հասունացումը և այլն։ Ֆիտոհորմոնները ազդում են որոշակի հաջորդականությամբ, բույսի զարգացման վաղ փուլերում գերակշռում են ցիտոկինինները և գիբերելինները, ավելի ուշ՝ աուքսինները։ Որոշակի խումբ են կազմում աճման բնական արգելակիչները՝ ինհիբիտորները, որոնցից հայտնի է աբսցիզաթթուն, որն արագացնում է տերևաթափը, բույսերի հանգստի վիճակին անցնելը, կանխում սերմերի ծլումը։ Ի տարբերություն կենդանիների հորմոնների, Ֆիտոհորմոնները ավելի քիչ առանձնահատուկ են և հաճախ ազդում են բույսի այն մասերի վրա, որտեղ առաջանում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։