«Սիմեոն Լեհացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
== Կենսագրություն ==
 
'''Սիմեոն Լեհացի''' ([[1584]]-[[1639]]), [[17-րդ դար]]ի նշանավոր [[հայ]] մատենագիր, «Ուղեգրություն»<ref>Ձեռագիրը՝ Լվովի Հին համալսարանի հայերեն թիւ 58 ձեռագիրը։ Ներկայումս գտնւում է Վարշաւայում՝ Լեհաստանի Ազգային գրադարանում (Akc. 10761)</ref> երկի հեղինակ, որտեղ ամփոփված են երիտասարդական տարիներին [[Իտալիա]]յի, [[Հայաստան]]ի և [[Պաղեստին]]ի [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] սրբավայրեր կատարած ուխտի տպավորություններն ու խոհերը։ «Ուղեգրությունը» հայոց միջնադարյան գրականության այդ ժանրի լավագույն երկն է։ Երկը հայտնաբերել է անվանի հայագետ [[Ներսես Ակինյան]]ը [[Լվով]]ի արխիվներում պրպտումների ընթացքում և հրատարակել «[[Հանդես ամսօրյա]]»-ում 1932-1935թթ., ապա՝ 1936-ին, առանձին հատորով (Ազգային մատենադարան, հտ. ՃԽԱ<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=283&media=15&mediaPg=0&mediaZoo=400&captn=6989&wrpg=0&aupg=0 Հ. Ներսէս Վ. Ակինեան, Սիմէոն դպրի Լեհացւոյ ուղեգրութիւն, տարեգրութիւն եւ յիշատակարանք, Վիեննա: Մխիթարեան տպարան, 1936 (Ազգային մատենադարան, ՃԽԱ)]</ref>։ [[Արշակ Մադոյան]]ի [[աշխարհաբար]] թարգմանությամբ լույս է տեսել 1997թ.։<ref>Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն: Թարգմանությունը, առաջաբանը եւ ծանոթագրությւնները Ա. Մադոյանի / Խմբ.՝ Վ. Ներսիսյան. Երևան: «Նաիրի», 1997 (Միջնադարյան հայկական ուղեգրություններ երկու գրքով. Գիրք Ա):</ref>
 
== Ուղեգրության բնագրի հրատարակություններ եւ թարգմանություններ ==