«Հակաթույներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հակաթույներ''', ''անտիդոտներ'' ( {{lang-gr|άντιζοτος}}-ընդդեմ տրվող), թունավորումները բուժող դեղամիջ...»:
 
Տող 3.
Լինում են ''տեղական'' և ''ռեզորբցիոն'' ազդեցության հակաթույներ: ''Տեղական'' ազդեցության հակաթույները (ակտիվ [[ածուխ]], [[հիմքեր]]) տրվում են նախքան [[թույն]]ի ներծծվելը և օրգաններն ու [[հյուսվածք]]ներն անցնելը. վնասազերծում են թույները [[ստամոքս]]ում, [[մաշկ]]ի և [[լորձաթաղանթ]]ների վրա: Հակաթունային արդյունքն այդ խմբի նյութերի և թույների ֆիզիկա-քիմական (ադսորբցում) ու քիմական ([[օքսիդացում]], չեզոքացում, չլուծվող [[աղ]]երի առաջացում) փոխազդեցության հետևանք է: Ռևզորբցիոն ազդեցության հակաթույնները տրվում են թույներն [[արյուն]], այնուհետև՝ հյուսվածքներ ու օրգաններ անցնելուց հետո: Հակաթունային արդյունքն ստացվում է հակաթույնի և արյան մեջ շրջանառվող թույնի փոխազդեցության շնորհիվ կամ հյուսվածքներից թույնի անմիջական դուրս մղումով: Այդպիսի հակաթույներ են՝ ունիթիոլը, բրիտանական անտիլյուիզիտը (ԲԱԼ), հունգարական դիկապտոլը, չեխական դիմեկապտոլը և գերմանական (ԳԴՀ) դիթիոգլիցերինը, որոնք վնասազերծում են [[սնդիկ]]ի, [[քրոմ]]ի, [[զառիկ]]ի և այլ [[մետաղներ]]ի (բացի [[կապար]]ից) միացությունները: Ռեգորբցիոն հակաթույների ազդեցությունը պայմանավորված է դրանց [[մոլեկուլ]]ում [[սուլֆհիդրիլ]] (SH) խմբերի առկայությամբ: Օքսիմները վերակտիվացնում են խոլին-էսթերազ [[ֆերմենտ]]ը (վերջինս մեկուսանում է ֆոսֆորօրգանական թույներով թունավորվելիս): Էթիլենդիամինքառքացախաթթվի պատրաստուկները, որոնք ծանր մետաղների աղերի հետ գոյացնում են կոմպլեքսներ և համեմատաբար արագ հեռանում [[մեզ]]ի միջոցով: Կարևոր դեր են խաղում նաև համապատասխան թույնի հանդեպ, ֆունկցիոնալ տեսանկյունով, հակառակ ազդող հակաթույները, օրինակ, մուսկարինի, ֆիզիոսսփգմինի և խոլինէրգիկ համակարգերը խիստ դրդող այլ նյութերի համար հակաթույն է ատրոպինը, որն ընկճում է այդ համակարգերը: Հակաթույների հետ մեկտեղ օգտագործում են նաև բազմաթիվ միջոցներ (փսխեցնող, լուծողական, միզամուղ), որոնք վերացնում են թունավորման առանձին ախտանշանները կամ նպաստում օրգանիզմից թույնի հեռացմանը: Հակաթույները պետք է օգտագործել թույնը օրգանիզմ թափանցելուց հետո հնարավորին չափ շուտ: Կարելի է կիրառել նաև մի շարք ընղհանուր միջոցառումներ՝ [[ստամոքս]]ի լվացում, [[արյան փոխներարկում]], արհեստական [[շնչառություն]]:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կենսաբանություն]]