«Վահան Դաքեսյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ծնվել է [[Հայկական Կիլիկիա]]յի [[Ադանա]] քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի [[Աբգարյան երկրորդական վարժարան]]ում։ 1921-ին արտագաղթել է [[Հունաստան]], որտեղ հետևել է հայոց լեզվի և գրականության դասընթացներին։ 1936-37-ին եղել է «Նաիրի» ամսագրի ([[Աթենք]]) խմբագիրը, 1937-39-ին` «Վերածնունդ» թերթի (Աթենք) պատասխանատու քարտուղարը, 1944-ին` «Երևան» երկօրյա թերթի (Աթենք), իսկ 1945-46-ին` «Նոր կյանք» օրաթերթի (Աթենք) խմբագիրը։ Մասնակցել է «Երևան» առաջադիմական ու «Կայծ» երիտասարդական և հունահայ ժողովրդական միությունների ստեղծմանը։
 
1946-ին ներգաղթել է [[Հայաստան]]։ 1946-71-ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր և գեղարվեստական գրականության խմբագրության վարիչի տեղակալ։ Մահացել է [[Երևան]]ում։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 151}}</ref>
 
 
== Վ. Դաքեսյանի երկերի մատենագրություն ==
 
== Աղբյուրներ ==
{{Reflist}}
 
 
{{DEFAULTSORT:Դաքեսյան, Վահան}}
13 650

edits