«Հակամարմիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Հակամարմիններ''', [[արյան շիճուկ]]ի գլոբուլինային ֆրակցիայի [[սպիտակուց]]ներ, որոնք գոյանում են մարդու կամ տաքարյուն կենդանիների օրգանիզմ թափանցած [[բակտերիա]]ների, [[վիրուս]]ների, սպիտակուցային տոքսինների և այլ հակածինների հանդեպ: Կապվելով բակտերիաների կամ վիրուսների ակտիվ հատվածների (կենտրոններ) հետ՝ հակամարմինները, խոչընդոտում են դրանց բազմացումը կամ չեզոքացնում արտադրած թունավոր նյութերը ([[տոքսին]]ներ): Հակամարմինների պաշտպանական ազդեցությունը, որ պարունակվում է իմուն շիճուկներում, լայնորեն օգտագործվում է վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով: Անտիգենի հետ հակամարմինների ռեակցիաները (շճաբանական ռեակցիաներ) կիրառում են տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով և դատական բժշկությունում: Հակամարմինները կազմված են [[իմունոգլոբուլին]]ներից, որոնք ըստ մոլեկուլի չափերի և կառուցվածքի բաժանվում են 3 խմբի, yg<math>\gamma g</math> (կամ <math>IgG</math>), yA<math>\gamma A</math> (կամ <math>IgA</math>) և yM<math>\gamma M</math> (կամ <math>IgM</math>): Մոլեկուլային [[զանգված]]ը տատանվում է 160 հզ-ից (yg<math>\gamma g</math>) մինչև 1 մլն (yA<math>\gamma A</math> և yM<math>\gamma M</math>): Հակամարմիններն գոյանում են [[փայծաղ]]ի, ավշահանգույցների, [[ոսկրածուծ]]ի [[պլազմա]]տիկ [[բջիջ]]ներում:
{{ՀՍՀ}}