«Հակահետախուզություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հակահետախուզություն''', պետության հատուկ մարմնի գործունեությունը՝ ուղղվ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Հակահետախուզություն''', [[Պետություն|պետության]] հատուկ [[մարմին|մարմնի]] գործունեությունը՝ ուղղված մի այլ պետության հետախուզության դեմ:Կապիտալիստական երկրներում կենտրոնական կամ ծայրամասային բազմաթիվ մարմինների համակարգ է, հաճախ տարակենտրոնացված տարբեր գերատեսչություններում: Այն գործում է բոլոր (այդ թվում՝ բարեկամական) պետությունների հետախուզությունների դեմ, ակտիվ աշխատանք է տանում կոմունիստական, բանվորական և առաջադիմական այլ կազմակերպությունների գործունեությունը կազմալուծելու համար: Կապիտալիստական երկրների հակահետախուզության քայքայիչ գործունեությունը հիմնականում ուղղված է կապիտալիստական երկրներում գտնվող [[ԽՍՀՄ]]-ի և սոցիալիստական մյուս երկրների կազմակերպությունների ու քաղաքացիների դեմ: Սոցիալիստական երկրներում հակահետախուզությունը պայքարում է կապիտալիստական պետությունների հետախուզության և այլ հատուկ ծառայությունների լրտեսական, դիվերսիոն, տեռորիստական գործունեության դեմ, վայելում աշխատավորների վստահությունն ու պաշտպանությունը:
 
{{անավարտ}}
{{ՀՍՀ}}