«Ինդի ռոք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ <bռ/> թեգի փոխարինում, պարբերությամբ
No edit summary
Տող 27.
 
Մի շարք ինդի ռոք լեյբլներ հիմնադրվեցին 80-ականներին: Դրանցից էին [[Վաշինգտոն|Վաշինգտոնի]] [[Dischord Records]]-ը 1980 թվականին, [[Սիեթլի]] [[Sub Pop Records]]-ը` 1986-ին, [[Նյու Յորք|Նյու Յորքի]] [[Matador Records]]-ն ու [[Durham]]-ը, [[Հյուսիսային Կարոլինա|Հյուսիսային Կարոլինայի]] [[Merge Records]]-ը` 1989-ին: [[Չիկագո | Չիկագոյի]] [[Touch and Go Records]]-ը 1979-ին հիմնադրվեց որպես ամսագիր, իսկ 80-ականներին սկսեց թողարկել ձայնագրություններ:
 
===1990-ականներ===
 
90-ականները մեծ փոփոխություն մտցրին [[ալտերնատիվ ռոք | ալտերնատիվ ռոքի]] բեմում: Այնպիսի [[գրանժ]] խմբեր, ինչպիսիք են [[Nirvana]]-ն, [[Alice in Chains]]-ը, [[Soundgarden]]-ը և [[Pearl Jam]]-ը, ներխուժեցին մեյնսթրիմ` ձեռք բերելով կոմերցիոն հաջողություն և միջազգային ճանաչում: [[Փանք րիվայվլ]] խմբերը, օրինակ, [[Green Day]]-ն ու [[The Offspring]]-ը նույնպես ճանաչում ձեռք բերեցին ու անցան "ալտերնատիվ" կատեգորիայի տակ: "Ալտերնատիվ" տերմինի իմաստը փոխվեց, քանի որ խոշոր լեյբլները սկսեցին մեծ ներդրումներ կատարել այդ երաժշտության մեջ, ինչը փոխեց այդ մշակույթի ողջ իմաստը: Այն արդեն բնութագրում էր երաժշտության այնպիսի տեսակ, որը հասնում է մեյնսթրիմ հաջողության: Իսկ "ինդի ռոք" տերմինը սկսեց ասոցացվել այն խմբերի ու ժանրերի հետ, որոնք մնացին ընդհատակում (անդերգրաունդ):<br>
90-ականներին առաջացան ինդի ռոքի մի քանի հիմնական ճյուղեր: [[Լո-ֆայ | Լո-ֆայը]] գլխավորում էին [[Elliott Smith]]-ը, [[Pavement]]-ը, [[Guided by Voices]]-ը, [[Neutral Milk Hotel]]-ը և մի քանի խմբեր, որոնք գրվում էին [[Elephant 6 Recording Company]]-ում: Սահմանվեցին ձայնագրման տարբեր տեխնիկաներ (այդ թվում նաև տնային ձայնագրությունը) և հիմնվեց այն համոզմունքը, որ ինդի ռոք արտիստները չեն "վաճառվում" մեյնսթրիմ ալտերնատիվ ռոք բեմին:<br>
[[Էմո]] ուղղությունը, որն առաջացել էր 80-ականներին [[հարդքոր փանք | հարդքոր փանքից]], մասնավորապես [[Rites of Spring]] խմբից, աստիճանաբար ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերում 90-ականներին: [[Sunny Day Real Estate]]-ը, [[The Promise Ring]]-ը, [[The Get Up Kids]]-ն ավելի մելոդիկ հնչողություն մտցրին ժանրի մեջ: [[Weezer]]-ի [[Pinkerton]] ձայնասկավառակը ժանրն ավելի լայն ու մեյնսթրիմ հանդիսատեսին հանձնեց: Տարիներ անց "էմո" տերմինը մամուլի կողմից վերագրվեց ավելի մեյնսթրիմ խմբերի:<br>
[[Talk Talk]]-ի [[Spirit of Eden]] ու [[Laughing Stock]] և [[Slint]]-ի [[Spiderland]] ձայնասկավառակները խթանեցին [[փոսթ ռոք | փոսթ ռոքի]] ու [[մաթ ռոք | մաթ ռոքի]] զարգացումը: [[փոսթ ռոք | Փոսթ ռոքը]], որը էքսպերիմենտալ ոճ է` ազդված [[ջազ | ջազից]] և [[էլեկտրոնային երաժշտություն | էլեկտրոնային երաժշտությունից]], դարձավ ժանր, երբ [[Tortoise]]-ը և [[Չիկագո | Չիկագոյից]] նրանց հետևորդները դարձան ազգային կուռքեր 90-ականների կեսերին: [[Մաթ ռոք | Մաթ ռոքն]] ունի նույն էքսպերիմենտալ հիմքերը, բայց ավելի հարուստ է ու սուր: [[Don Caballero]]-ն, [[Chavez]]-ը և այլ խմբեր մեծ ներդրում ունեցան ոճի ճանաչում ձեռք բերելու գործում 90-ականներին:
 
[[Կատեգորիա:Ինդի ռոք]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինդի_ռոք» էջից