«Ինդի ռոք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 10.
}}
 
'''Ինդի ռոքը''' [[Ռոք երաժշտություն|ռոք երաժշտության]] ժանր է, որն առաջացել է [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայում]] և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի Միացյալ Նահանգներում]] 1980-ական թվականներին: Այս տերմինը հաճախ օգտագործվում է [[անկախ ընդհատակյա երաժշտություն|անկախ ընդհատակյա երաժշտության]] թողարկման ու տարածման տեսակը, ինչպես նաև նման կերպ թողարկվող երաժշտության ոճը բնութագրելու համար: Ինդի ռոք արտիստները հայտնի են նրանով, որ իրենք են տնօրինում սեփական երաժշտությունն ու կարիերան` թողարկելով ալբոմներ [[անկախ ձայնագրման լեյբլներ|անկախ ձայնագրման լեյբլներում]] (հաճախ հենց սեփական լեյբլներում) և ճանաչում ստանալով շրջագայելու, սովորական մարդկանց միջոցով գովազդվելու, անկախ կամ քոլեջ ռադիոների եթերում պտտվելու և վերջին տարիներին նաև ինտերնետային պրոմո-արշավների միջոցով: Ինդի ռոք երաժիշտներն ավելի հաճախ պայմանագրեր են կնքում հենց անկախ, այլ ոչ թե [[խոշոր ձայնագրման լեյբլներ|խոշոր ձայնագրման լեյբլների]] հետ, չնայած` շատ դեպքերում նրանք անցնում են խոշոր լեյբլերիլեյբլների իրենց կարիերայի կեսից: Ու սա ավելի աղոտ է դարձնում ինդի և մեյնսթրիմ երաժշտությունների միջև սահմանը, ինչը պատճառ է դառնում երկրպագուների անվերջ վիճաբանության: Իհարկե, կան խմբեր, որոնք իրենց կարիերայի մեծ մասն անց են կացրել խոշոր լեյբլների հովանու ներքո, բայց հնչողության և պահվածքի շնորհիվ մամուլի կողմից կոչվում են ինդի ռոք:<br>
Շատ երաժշտական ժանրեր ու ենթաժանրեր, ունենալով շատ ընդհանրություններ իրար հետ, ասոցացվում են ինդի ռոքի հետ: Դրանցից են [[լո-ֆայ|լո-ֆայը]] (lo-fi), [[փոսթ-ռոք|փոսթ-ռոքը]] (post-rock), [[սեդքոր|սեդքորը]] (sadcore), [[Սի86|Սի86-ը]] (C86), [[մաթ ռոք|մաթ ռոքը]] (math rock), [[շուգեյզ|շուգեյզը]] (shoegaze), [[դրիմ փոփ|դրիմ փոփը]] (dream pop), [[ինդի փոփ|ինդի փոփը]] (indie pop), [[նոիզ ռոք|նոիզ ռոքը]] (noise rock), [[նոիզ փոփ|նոիզ փոփը]] (noise pop), [[րայըթ գրրրլ|րայըթ գրրրլը]] (riot grrrl), [[փոսթ-հարդքոր|փոսթ-հարդքորը]] (post-hardcore), [[թուի փոփ|թուի փոփը]] (twee pop), [[ալթ-քանթրի|ալթ-քանթրին]] (alt-country), [[փոսթ-փանք րիվայվլ|փոսթ-փանք րիվայվլը]] (post-punk revival), [[գարաժ ռոք րիվայվլ|գարաժ ռոք րիվայվլը]] (garage rock revival), [[դենս-փանք|դենս-փանքը]] (dance-punk), [[ինդի ֆոլք|ինդի ֆոլքը]] (indie folk), [[բարոք փոփ|բարոք փոփը]] (baroque pop) և [[ինդիտրոնիկա|ինդիտրոնիկան]] (indietronica):
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինդի_ռոք» էջից