«Սահակ Բազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Սահակ Բազյան''' (1914, հունվարի 13, հին տոմարով հունվարի 1-ին - 1985, հունիսի 26) - հայ գրականագետ, բան...
 
+
Տող 2.
 
Սկզբում ստորագրել է ''Սարգսյան'' (պապի եղբոր անունով), ապա վերընդունել է տոհմական ''Բազիկյան'' ազգանունը, որից էլ կազմել է ''Բազյան'' ազգանունը։
 
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Շատախ]]ի [[Ճընուկ]] գյուղում։ 1921-ին ներգաղթել է [[Արևելյան Հայաստան]]։ Յոթնամյա կրթությունը ստացել է [[Վերին Արտաշատ]] գյուղում, ապա ուսումը շարունակել է [[Երևան]]ի բանֆակում, 1932-ին ավարտել է ինդուստրիալ բաժինը։ 1934-ին ընդունվել է Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի 3-րդ կուրսը` հանձնելով նախորդ կուրսերի քննությունները։ Համալսարանն ավարտել է 1936-ին, համալսարանի ասպիրանտուրան` 1939-ին։
 
Աշխատանքային գործունեությունը սկսել է պատանեկան հասակից։ 1930-34-ին եղել է Երևանի կոմերտմիության քաղկոմի բաժնի վարիչ, [[Հայկինո]]յում` քաղլուսբաժնի վարիչ և կինոմեթոդիստ, Անդրկովկասի հեռակա ֆինանսական ինստիտուտի Երևանի կոնսուլբյուրոյի վարիչ և ժամանակավոր դիրեկտոր։