«Հավալուսն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Սնվում են հիմնականում ձկներով,որոնց որսում են գլուխը ջրի տակ մտցնելով:Բռնելով ձկանը,նա կտուցի միջիցով դատարկում է ջուրը կոկորդային պարկից(մինչև 5լ)և կուլ տալիս որսը:Օրական ուտում է 1 կգ և ավել ձուկ:
Երբեմն կոլեկտիվ որս են կազմակերպում.կազմելով կիսաշրջան,նրանք թափահարում են ջրի վրա իրենց թևերն ու կտուցները`ձկներին հեռացնելով դեպի ջրի մակերես ու այդ ձևով նրանց որսալով:Հաճախ նրանց կոլեկտիվ որսին են միանում նաև ձկնկուլները,ճայերը և այլ թռչուններ:
==Բնադրումն ու բազմացումը==
Զույգերը կազմվում են միայն մեկ սեզոնի համար:Բնադրում են գաղութներով,հարյուրավոր զույգերով,հաճախ ջրային թռչունների հետ միասին.անգամ ոչ բնադրման սեզոնին նրանք մնում են խմբերով:Խոշոր տեսակներն իրենց բույնը կառուցում են հողի վրա (և)կամ եղեգներին`բարձր ճյուղերով դեզի և բուսական աղբի տեսք տալով նրան:Իսկ փոքր տեսակներն աշխատում են բնադրել ծառերի վրա,հատկապես ջրամբարների մոտ:Բույնի կառուցմամբ զբաղվում է էգը.արուն հիմնականում մատակարարում է անհրաժեշտ նյութերը:Պատահում են դեպքեր,երբ հավալուսների մի քանի զույգեր միասին կառուցում են մեկ ընդհանուր բույն:
Դնում են 2-3 դեղնավուն կամ երկնագույն ձվեր:Թխսի շրջանը տևում է 30-42 օր.էգը թխսում է ավելի կայուն ու շատ,քան արուն:Ճուտիկները ձվից դուրս գալուց լինում են կույր և մերկ,փետուրներով պատվում են 8-10-րդ օրը,իսկ թռչելուն ընդունակ են լինում 70-75 օրական ժամանակ:Մինչև հասուն դառնալը նրանց կերակրում են երկու ծնողներն էլ:Փոքրիկ ու անպաշտպան հավալուսների մահածության աստիճանը շատ մեծ է.գիշատիչների,սովի և եղանակային պայմանների պատճառով շատ-շատերը չեն կարողանում երկար ապրել: