«Հավատի հիմքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (45), → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
==Միաստվածության մասին ուսմունք (արաբերեն՝ أصل التوحيد,աթ-թաուհիդ)==
 
Իր պարզագույն իմաստով այն հանդիսանում է շահադայի առաջին հատվածի հաստատումը, որն ասում է՝ «Չկա աստվածություն Ալլահից բացի»։ Դարերի ընթացքում սուննիները մեղադրել են շիաներին այս հիմնական ուսմունքը խախտելու մեջ, քանի որ շիաները բարձրացնում էին իմամների դերը Ալլահին հավասա մեծարում նրանց։ Իհարկե շիաները ժխտում են այս մեղադրանքը ՝ պնդելով ,որ այն ծագել է վաղ շրջանի հերետիկոսներից ՝ դասելով տասներկուական շիաներին ղուլաթների և ծայրահեղականների շարքին։
 
Մութազիլականների և աշարիների աստվածաբանական դիրքորոշումների միջև բանավեճում շիաները ընտրեցին մութազիլականների տեսակետը։ Դրա հետևանքներից մեկն այն էր, որ շիաներն ընդունեցին, որ Ալլահի անունները և ատրիբուտները գոյություն չունեն Գոյից և Աստծո Էությունից անկախ։ Համարվում էր, որ այս անունները և արտրիբուտները առանձին դիտելը տանում էր դեպի բազմաստվածություն։ Օրինակ, ճիշտ չի լինի ասել, որ Աստված ճանաչվում է Իր Գիտելիքով, որը Իր Էության մեջ է։ Ճիշտ պնդումն այն է, որ Աստված ճանաչում է իր գիտելիքով, որը Իր Էությունն է։ Նույն կերպ սուննի աստվածաբանների տեսակետը այն մասին, որ Ղուրանը Աստծո չարարված, հավերժական խոսքն է, առաջ է քաշում երկու հավերժական էություններ՝ Աստված և Ղուրան, որն ինքնին բազմատվածություն է։ Հետևաբար շիաները համարում են , որ Ղուրանը ստեղծվել է ժամանակի ընթացքում։