«Քաղց»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 30 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: : → ։ (30), ` → ՝, → oգտվելով ԱՎԲ
(Նոր էջ «'''Քաղցը''' սննդի նկատմամբ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջն է և բնորոշ է բոլոր կենդանին...»:)
 
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (30), ` → ՝, → oգտվելով ԱՎԲ)
'''Քաղցը''' [[սնունդ|սննդի]] նկատմամբ [[օրգանիզմ]]ի ֆիզիոլոգիական պահանջն է և բնորոշ է բոլոր [[կենդանիներ]]ին ու [[մարդ]]ուն:ուն։ Փորձառական եղանակով հաստատվել է քաղցի և հագեցածության կենտրոնների առկայությունը կենտրոնական [[նյարդային համակարգ]]ում:ում։ Էլեկտրական [[հոսանք]]ով քաղցի կենտրոնի գրգռումը, օրինակ, կուշտ կենդանիներին ստիպում է կեր որոնել և ուտել, իսկ հագեցածության կենտրոնի գրգռման դեպքում քաղցած կենդանիները դադարում են կեր ընդունել:ընդունել։
 
Քաղցի զգացումը կարող է դրսևորվել այրոցի, [[ճնշում|ճնշման]], նույնիսկ սրտագդալի շրջանում ցավի զգացումով, երբեմն`երբեմն՝ սրտխառնոցով, գլխապտույտով, գլխացավերով:գլխացավերով։ Քաղցած ժամանակ մեծանում է [[ստամոքս]]ի և [[աղիներ]]ի [[մկաններ]]ի լարվածությունը (տոնուս), առաջանում է քաղցի գալարակծկանք, [[արյուն|արյան]] մեջ սննդանյութերի պարունակությունը նվազում է («քաղցած արյուն»):։ Քաղցի զգացման բավարարումը տեղի է ունենում, երբ ընդունած սնունդը ներգործում է մարսողական համակարգի առաջնային բաժնի վրա և գրգռում նյարդային վերջույթները, որոնք դրդման ազդանշանները հաղորդում են հագեցածության կենտրոն:կենտրոն։ Սննդի ընդունումից 1,5-2 ժամ անց սննդանյութերը ներծծվում են, և տեղի է ունենում իրական հագեցածություն. արյունը դադարում է «քաղցած» լինելուց և արդեն պարունակում է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութերի բավարար քանակ:քանակ։
 
Քաղցի վիճակի կարգավորման և հետագա հագեցածության համար կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի սննդանյութերի պահեստները (դեպոներ), որոնք հարմարվողական մեխանիզմներով մարդուն ու կենդանիներին պաշտպանում են հյուծումից և ստիպում սնունդ որոնել սեփական պահեստների դատարկվելուց շատ առաջ:առաջ։ Քաղցի և հագեցածության փոխհարաբերության խանգարումները կարող են հանգեցնել ճարպակալման կամ հյուծման, որոնք կարելի է կանխել սննդի կանոնավոր ընդունմամբ և ժամանակին կազմակերպված հանգստով:հանգստով։ Ախորժակի խանգարումների (օրինակ՝ բացակայության) դեպքերում պետք է դիմել բժշկի:բժշկի։
 
Քաղցածությունը կամ սովը, որպես ֆիզիոլոգիական երևույթ, բնության մեջ հաճախ հանդիպում է որոշ կենդանիների ([[արջ]], [[գետնասկյուռ]], [[ոզնի]] և այլն) ձմեռային քնի ընթացքում, նաև ցրտի հետևանքով քնափության դեպքում ([[գորտեր]], [[ձկներ]], [[միջատներ]]):։ Դա կապված է օրգանիզմի նյութափոխանակության կտրուկ նվազման հետ, ինչը կենդանիներին հնարավորություն է տալիս տարվա անբարենպաստ շրջաններում երկար ժամանակ կյանքը պահպանել [[էներգիա]]յի չնչին ծախսի պայմաններում:պայմաններում։
 
Այսօր մեծ խնդիր է սովի հիմնահարցը. աշխարհի բնակչության 13 %-ը մշտական թերսնվածության մեջ է, տարեկան 8–10 մլն մարդ մահանում է սովից:սովից։
 
Ախտաբանական քաղցածությունն առաջանում է սննդի բացակայության, անբավարարության կամ անլիարժեքության դեպքերում:դեպքերում։ Երբեմն քաղցածությունն առաջանում է բնական աղետների, պատերազմների ժամանակ (սով) և այլն:այլն։ Հատկապես աղետալի են քաղցածության հետևանքները երեխաների համար. նման դեպքերում դանդաղում է նրանց ֆիզիկական և մտավոր զարգացումը:զարգացումը։
 
Քաղցածությունը լինում է լրիվ (երբ օրգանիզմը սնունդ չի ստանում), բացարձակ (առանց սննդի ու ջրի) և ոչ լրիվ (թերսնում), այսինքն՝ անլիարժեք կամ միատեսակ սնուցում:սնուցում։
 
Լրիվ և բացարձակ քաղցածության դեպքերում օրգանիզմի կենսունակությունը պահպանվում է եղած պաշարների (հիմնականում՝ ճարպի), այնուհետև՝ օրգանիզմի մյուս հյուսվածքների ծախսման հաշվին:հաշվին։ Էներգիա ստեղծելու հատկությունն աստիճանաբար նվազում է մարմնի քաշի անկմանը զուգընթաց, իսկ ընդհանուր նյութափոխանակության վիճակը մնում է բնականոնի սահմաններում:սահմաններում։ Այդ պատճառով քաղցածության ժամանակ նյութափոխանակությունը խթանող գործոնները (ֆիզիկական աշխատանք, շրջապատի ջերմաստիճանի նվազում, օրգանիզմի գերտաքացում, տարբեր հիվանդություններ) մեծացնում են սննդանյութերի կորուստը և արագացնում օրգանիզմի մահը:մահը։
 
Լրիվ քաղցածության հանդեպ տարբեր տեսակի կենդանիների դիմացկունությունը տարբեր է:է։ Օրինակ՝ [[մանր թռչուններ]]ը կարող են դիմանալ 2 օր, [[հավեր]]ը՝ 14-20 օր, [[շներ]]ը՝ 40-60 օր, [[ձի]]երը՝ մինչև 80 օր, հասուն [[մարդ]]իկ՝ 65-70 օր:օր։
Աճող երիտասարդ օրգանիզմները մահանում են շատ ավելի շուտ, քան հասունը և ծերը:ծերը։ Դա կապված է ծեր օրգանիզմում նյութափոխանակության ավելի ցածր մակարդակի հետ:հետ։ Կանայք ավելի հեշտ են դիմանում քաղցին, քան տղամարդիկ:տղամարդիկ։
 
Ոչ լրիվ քաղցածության՝ սննդի անբավարար ընդունման դեպքում օրգանիզմը կարող է ավելի երկար գոյատևել:գոյատևել։ Պարզվել է, որ քաղցածությունը կարելի է օգտագործել նաև բուժիչ նպատակներով:նպատակներով։ Ռուս գիտնական Ա. Բակուլևը քաղցաբուժությունն օգտագործել է ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների սուր բորբոքումների, խոցային հիվանդությունների, ճարպակալման բուժման համար:համար։ Քաղցաբուժության ժամանակ կիրառվում է նաև սահմանափակող սննդակարգ (դիետա), բեռնաթափող օրաբաժին:օրաբաժին։ Քաղցաբուժության ընթացակարգի ավարտից հետո պետք է օգտագործել կաթնային, բուսական, վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ՝ բժշկի նշանակմամբ:նշանակմամբ։
 
[[Կատեգորիա:Ֆիզիոլոգիական երևույթներ]]
281 878

edits