«Հասկացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (15) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հասկացություն''', [[Տրամաբանություն|տրամաբանության]] մեջ՝ մտքի տարրական ձև, որը արտացոլում է առարկան (առարկայացված իրողությունը) իր էական հատկություններով (օրինակ, [[մարդ]], [[անձրև]], [[գեղեցկություն]]):։
 
Հասկացությունները կազմավորվում են մտավոր գործողությունների, մասնավորապես աբստրակցիայի և ընդհանրացման միջոցով:միջոցով։ Հ-յան կառուցվածքի մեջ տարբերում են բովանդակություն՝ նրա մեջ արտացոլված հատկությունների ամբողջությունը, և ծավալ՝ առարկաների այն դասը, որն ըստ այդ հատկությունների ընդգրկվում է տվյալ հասկացությամբ:հասկացությամբ։ Որքան լայն է հասկացության բովանդակությունը, այնքան նեղ է նրա ծավալը, և հակառակը:հակառակը։ Հասկացությունները բովանդակությամբ լինում են դրական (կաթնասուն) և ժխտական (ոչ կաթնասուն), հարաբերակցական (աջ կողմ) և անհարաբերակցական (պետություն), ծավալով՝ եզակի (Արեգակ) և ընդհանուր (էլեկտրոն), դատարկ (հրեշտակ, ամենամեծ թիվ) և ոչ դատարկ (թիվ):։ Առավել ընդհանուր գիտական հասկացությունները կատեգորիաներն են:են։ Ըստ ծավալի հասկացությունները միմյանց նկատմամբ գտնվում են նույնության, խաչավորման, ստորադասության (սեռի ու տեսակի), արտագոյության հարաբերության մեջ:մեջ։ Հասկացությունները դատողության կազմում տերմիններ են:են։ ժամանակակից տրամաբանության մեջ հասկացության ներկայացման առավել ճշգրիտ միջոցը պրեդիկատների տրամաբանության լեզուն է (պրեդիկատների հաշիվ):։ Հոգեբանության և փիլիսոփայության մեջ հասկացություն լայն իմաստով նշանակում է առարկաների վերաբերյալ ամբողջական գիտելիքը, գաղափարը, նրանց էության արտացոլումը:արտացոլումը։ Հասկացությունների միջոցով հնարավոր է ներկայացնել ընդհանուրը և օրինաչափը:օրինաչափը։ Այդ առումով հասկացությունները ճանաչողության պրոցեսի հանգուցակետեր են, ճանաչողության արդյունքների խտացումներ:խտացումներ։ Յուրաքանչյուր հասկացություն արտացոլում է տվյալ դասի առարկաների ընդհանրությունը, որով այդ դասը տարբերվում է մյուս բոլոր դասերից, և այն, ինչով այդ դասը հարաբերվում է այլ դասերի:դասերի։ Դրանով հնարավոր է վերջավոր թվով հասկացություններով ընդգրկել անվերջ թվով օբյեկտներ և միաժամանակ մասնաբաժան, համակարգված ձևով արտացոլել իրականության բազմազանությունը, այսինքն՝ ստեղծել գիտական համակարգ:համակարգ։ Հասարակական-արտադրական գործունեության, իրականության ճանաչման ու գիտության զարգացման ընթացքում ստեղծվում են նորանոր հասկացություններ, ճշգրտվում եղած հասկացությունների բովանդակությունը, նրանց ընդգրկման սահմանները:սահմանները։ Հասկացությունները, բովանդակությամբ համապատասխանելով իրականությանը, ունեն օբյեկտիվ նշանակություն՝
{{քաղվածք|Մարդկային հասկացությունները սուբյեկտիվ են իրենց վերացականությամբ, անջատվածությամբ, բայց օբյեկտիվ են ամբողջության մեջ, պրոցեսում, հանրագումարի մեջ, իրենց տենդենցի մեջ, ակունքում|Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 255}}