«Հանքավայրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ''', միներալային կուտակումներ երկրակեղևում, որոնք առաջացել են այս կամ այն երկրաբանակ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Հանքային գործ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ''', միներալային կուտակումներ երկրակեղևում, որոնք առաջացել են այս կամ այն երկրաբանական պրոցեսի հետևանքով: Հանքանյութի քանակի ու որակի տեսակետից շահագործման համար պիտանի հանքավայրեր անվանվում են արդյունաբերական: Առաջանում են տարբեր երկրաբանական՝ ներծին ([[մագմատոգեն]]), արտածին ու մետամորֆոգեն պրոցեսների ընթացքում և համապատասխանաբար միավորվում են երեք գենետիկ խմբերում: Ներծին կամ մագմատոգեն հանքաոայրերն առաջանում են մագմատիկ հալոցքների հետ սերտ կապի մեջ: Անմիջականորեն մագմատիկ փուլում առաջանում են, այսպես կոչված, բուն մագմատիկ հանքավայրերը՝ 1. վաղ մագմատիկ կամ սեգրեգացիոն, ներկայացված հանքային [[միներալ]]ների ցանով կամ շլիրներով, որոնք բյուրեղանում են սիլիկատային մագմայի սառեցման փուլերում ([[քրոմիտ]], պլատինի խմբի միներալներ, մագնետիտ, իլմենիտ, ալմաստ՝ հիմքային-ուլտրահիմքային մագմաներում, կամ ցիրկոն, մոնացիտ, լոպարիտ, ապատիտ՝ թթու և ալկալային մագմաներում), 2. ուշ մագմատիկ կամ հիստերոմագմատիկ, որպես մնացորդային հանքային մագմայի անջատումներ, որը սառչում է սիլիկատային հալոցքից ավելի ուշ ([[քրոմիտ]], պլատինի խմբի [[միներալ]]ներ, մագնետիտ, ապատիտ, տիտանամագնետիտ), ներփակող սիլիկատային ապարներից կտրուկ սահմանազատված բների ու երականման մարմինների ձևով, 3. լիքվացիոն հանքա վայրեր՝. Բուն մագմատիկ հանքավայրերը արդյունաբերական մեծ նշանակություն ունեն [[քրոմիտ]]ի, տիտանամագնետիտի, պլատինի խմբի [[միներալ]]ների, [[նիկել]]ի, [[ալմաստ]]ի, [[ապատիտ]]ի ու [[լոպարիտ]]ի համար: Բուն մագմատիկ հանքավայրերից մի փոքր ավելի ուշ, գլխավորապես թթու և մասամբ ալկալային մագմաներում մնացորդային հալոցքի առանձնացման շնորհիվ, որը հարստացած է ՏiO<sub>2</sub>-ով, Al<sub>2</sub>Օ<sub>2</sub>-ով, [[ալկալի]]ներով, ցնդող բաղադրամասերով ու հազվագյուտ մետաղներով, առաջանում են պեգմատիտային հանքավայրերը, որոնց հետ կապված են [[քվարց]]ի, դաշտային սպաթների, [[Փայլար]]ի ու մի շարք [[հազվագյուտ մետաղներ]]ի զգալի կուտակներ: էլ ավելի ուշ, սառչող ու բյուրեղացող ինտրուզիվ զանգվածներից անջատվում են գերտաքացած գազաջրային լուծույթներ, որոնք իրենց հետ դուրս բերելով մետաղներ, առաջացնում են ետմագմատիկ հանքավայրեր: Վերջիններս բաժանվում են հետևյալ խմբերի՝ 1, էքսհալացիոն հանքավայրեր, առաջացած գազային միացություններից, որոնք կապված են հրաբխային գործունեության հետ (բնածին [[ծծումբ]], [[բոր]]ի [[միներալ]]ներ, ինչպես նաև հեմատիտ), 2. սկառնային կամ կոնտակտամետասոմատիկ հանքավայրեր, 3. հիդրոթերմալ հանքավայրեր: Արտածին հանքավայրերն առաջանում են մթնոլորտային պրոցեսների ազդեցության տակ՝ մակերեսային ջրերի գործունեության, ապարների հողմահարման, հանքանյութերի քայքայման կամ օքսիդացման հետևանքով, հանքային նյութի տեդափոխման ու վերանստեցման ընթացքում: Արտածին հանքավայրերի մեջ առանձնացնում են երեք մեծ խմբեր՝ 1. հողմահարման հանքավայրեր, 2. նստվածքային հանքավայրեր, 3. ցրոնային հանքավայրեր: Արտածին հանքավայրերը կարևոր են հետևյալ օգտակար հանածոների համար՝ երկաթ, մանգան, ալյումինիում, ուրան, վանադիում, աղեր, դոլոմիտ, գիպս, ֆոսֆորիտ, բնածին ծծումբ ևն: Մետամորֆային հանքավայրերն ստորաբաժանվում են մետամորֆացված (հիմնականում նստվածքային մետամորֆիզմի ենթարկված) ու մետամորֆիկ (առաջացած բուն մետամորֆիզմի պրոցեսում) ենթախմբերի: Այդ հանքավայրերը կարեվոր են երկաթի, մանգանի, ոսկու, ուրանի, ինչպես նաև գրաֆիտի, հրակայուն հումքի ու տիտանի (ռուտիլի) համար:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հանքային գործ]]