«Սարգիս Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: clean up, replaced: ։Թ → ։ Թ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
'''Սարգիս Մելիքսեթյան''' ([[1899]], [[սեպտեմբերի 5]] - [[1980]], [[նոյեմբերի 3]]), հայ թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից։
 
Ծնվել է [[Գանձակ]] (այժմ`այժմ՝ Գյանջա) քաղաքում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Լրագրական գործունեությունը սկսել է 1921-ին, Թիֆլիսում։ Հետո փոխադրվել է [[Երևան]], երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-25-ին`ին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ։ 1925-30-ին`ին՝ գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-35-ին`ին՝ «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-դիրեկտորի տեղակալ։ Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-49-ին`ին՝ [[Հայաստանի թատերական թանգարան]]ի դիրեկտոր, միաժամանակ`միաժամանակ՝ 1935-37-ին Երևանի թատերական տեխնիկումի դիրեկտոր, 1938-42-ին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր կոնսուլտանտ։
 
1944-47-ին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-49-ին`ին՝ ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում։ 1950-54-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի սեկտորի որպես ավագ գիտաշխատող։ 1954-63-ին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարին ու գիտնական քարտուղարն էր։ 1963-80-ին եղել է [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ի դիրեկտորը։ [[1954]]-ին «[[Հովհաննես Աբելյան]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1971-ին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան։ [[Ռուսերեն]] լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (Երևան, 1940) գիրքը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1980-ին։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 304}}</ref>
 
== Ս. Մելիքսեթյանի երկերի մատենագրություն ==