«Հավատալիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Հավատալիքներ''', իրերի, կենդանիների, բույսերի, երկնային մարմինների, բնության երևույթների և այլնի հետ կապված կրոնա-պաշտամունքային դրսևորումների համակարգ: Երբեմն հավատալիքներ են համարվել պաշտամունքի առարկաները: Հավատալիքների առաջացման համար կարևոր նշանակություն են ունեցել բնության երևույթներն ու դրանց էության անբացատրելիությունը, բնակլիմայական առանձնահատկությունները, հասարակական կարգերը, սոցիալական պայմանները, սովորույթներն ու էթնիկական առանձնահատկությունները: Հավատալիքներին, պաշտամունքին առնչվող պատկերացումները սկսել են ձևավորվել հին քարի դարի մուստիերյան փուլի վերջում (մոտ 50—35 հզ. տարի առաջ): Նախնական հավատալիքները վերաբերում են մարդկային հասարակության նախամշակութային շրջանին և աղերսվում են նախամարդու ամենապարզունակ աշխարհընկալմանը, որի համաձայն՝ տեսանելի աշխարհն ու առարկաները ենթակա են առարկայական անընդհատ կերպափոխումների (մետամորֆոզ): Հավատալիքների հետ կապված ծիսական արարողությունները բաղկացած են եղել հիմնականում նմանողական մոգական գործողություններից (անձրևաբերության համար միմյանց վրա ջուր ցանել ևն)՝ նպատակ ունենալով այդ կերպ բարերար ազդել բնության երևույթների վրա: Նույն ժամանակաշրջանում ձևավորվում է մեռյալների ու նախնիների պաշտամունքը: Ազիլյան շրջանում (տես Ազի սան մշակույթ)արդեն այն կազմավորված աշխարհայացք էր, որի հետ կապված առաջացել է թաղման և այլ ոգեպաշտական ծիսակատարությունների ամբողջական համակարգ: Ազիլյան սրբազան քարայրերում գտնվել են նախնիների ոգիները խորհրդանշող երկնային մարմինների կամ մարդկանց պատկերներով գետաքարեր, որոնց վերագրվել են հրաշագործ կարողություններ: Նախամարդու կյանքում նշանակալից տեղ են ունեցել տոտեմիստական հավատալիքները, որոնց համաձայն բույսերը, կենդանիներն ու նրանց ոգիները կարող էին լինել մարդու կյանքի և կենսագործունեության հովանավորողներ: Ընտրելով տոտեմը (հովանավորող կամ նախածնող կենդանին, բույսը, առարկան)՝ մարդն իր հերթին խնամել ու պահպանել է նրան՝ ձգտելով շահել նրա բարյացակամությունը: Նախածնող կենդանին կամ բույսը համարվել է անձեռնմխելի: Կենդանապաշտական, բուսապաշտական հավատալիքների բազմաթիվ վերապրուկներ հայ ժողովրդի մեջ հարատևեցին մինչև XIX դ. վերջը- XX դ. սկիզբը։ Ըստ վասպուրականցիների, կենդանիները հասկանում են մարդկանց ներկան ու ապագան և այդ
'''Հավատալիքներ''',
 
Իրերի, կենդանիների, բույսերի, երկնային մարմինների, բնության երևույթների և այլնի հետ կապված կրոնա-պաշտամունքային դրսևորումների համակարգ: Երբեմն հավատալիքներ են համարվել պաշտամունքի առարկաները: Հավատալիքների առաջացման համար կարևոր նշանակություն են ունեցել բնության երևույթներն ու դրանց էության անբացատրելիությունը,
բնակլիմայական առանձնահատկությունները, հասարակական կարգերը, սոցիալական պայմանները, սովորույթներն ու էթնիկական առանձնահատկությունները: Հավատալիքներին, պաշտամունքին առնչվող պատկերացումները սկսել են ձևավորվել հին քարի դարի մուստիերյան փուլի վերջում (մոտ 50—35 հզ. տարի առաջ): Նախնական հավատալիքները վերաբերում են մարդկային հասարակության նախամշակութային շրջանին և աղերսվում են նախամարդու ամենապարզունակ աշխարհընկալմանը, որի համաձայն՝ տեսանելի աշխարհն ու առարկաները ենթակա են առարկայական անընդհատ կերպափոխումների (մետամորֆոզ): Հավատալիքների հետ կապված ծիսական արարողությունները բաղկացած են եղել հիմնականում նմանողական մոգական գործողություններից (անձրևաբերության համար միմյանց վրա ջուր ցանել ևն)՝ նպատակ ունենալով այդ կերպ բարերար ազդել բնության երևույթների վրա: Նույն ժամանակաշրջանում ձևավորվում է մեռյալների ու նախնիների պաշտամունքը: Ազիլյան շրջանում (տես Ազի սան մշակույթ)արդեն այն կազմավորված աշխարհայացք էր, որի հետ կապված առաջացել է թաղման և այլ ոգեպաշտական ծիսակատարությունների ամբողջական համակարգ: Ազիլյան սրբազան քարայրերում գտնվել են նախնիների ոգիները խորհրդանշող երկնային մարմինների կամ մարդկանց պատկերներով գետաքարեր, որոնց վերագրվել են հրաշագործ կարողություններ: Նախամարդու կյանքում նշանակալից տեղ են ունեցել տոտեմիստական հավատալիքները, որոնց համաձայն բույսերը, կենդանիներն ու նրանց ոգիները կարող էին լինել մարդու կյանքի և կենսագործունեության հովանավորողներ: Ընտրելով տոտեմը (հովանավորող կամ նախածնող կենդանին, բույսը, առարկան)՝ մարդն իր հերթին խնամել ու պահպանել է նրան՝ ձգտելով շահել նրա բարյացակամությունը: Նախածնող կենդանին կամ բույսը համարվել է անձեռնմխելի: Կենդանապաշտական, բուսապաշտական հավատալիքների բազմաթիվ վերապրուկներ հայ ժողովրդի մեջ հարատևեցին մինչև XIX դ. վերջը- XX դ. սկիզբը։ Ըստ վասպուրականցիների, կենդանիները հասկանում են մարդկանց ներկան ու ապագան և այդ
մասին հաղորդակցվում: Հայաստանի գրեթե բոլոր գավառներում պահպանվել են կանաչի, ծառի և այլ բույսերի պաշտամունքի տարրեր (Ծաղկազարդին ձիթենու կամ այլ ծառի ճյուղերը բարեբերության նպատակով մսուրքներում, հավարներում պահելը և այլն): Հնագույն հավատալիքների վերաբերյալ արժեքավոր ապացույցներ են պահպանվել նախնադարյան արվեստի հուշարձաններում: Հնագույն հավատալիքների մի մասը նվիրված էր որսորդությանը: Այդ է ապացուցում ժայռապատկերներում, գոտիների և այլ առարկաների վրայի որսորդական տեսարանների խորհրդապաշտական վերարտադրությունը: Նախամարդու կրոնական մտածողության ձևերից էր նաև բնապաշտությունը, որի հետ կապված էին կախարդական հմայական, բնության երևույթներին, երկնային մարմիններին երկրպագելու ծիսակատարությունները: Հայաստանի լեռնային մի շարք շրջաններում (Սյունիք, Արագած, Գեղամա լեռներ)հայտնաբերված ժայռանկարներում կան արեգակի, լուսնի, երկնային այլ մարմինների, կենդանիների (մեղու, այծ, ցուլ, ձի, օձ ևն) պաշտամունքը հավերժացնող
պատկերներ: Գեղամա լեռներում կան օձի, ձկան, մողեսի, եզան, գոմեշի և այլ կենդանիների տեսքով, վիշապ կոչվող քարակոթողներ (տես Վիշապներ), որոնք խորհրդանշում են ջրի պաշտամունք: Ջրի,արեգակի, կրակի և այլ երևույթների հավատալիքների հետ են կապված խեցեգործական հնագույն առարկաների վրայի մի խումբ նախշեր (ալիքաձև, պարուրաձև, երկրաչափական և այլն) ու քանդակներ: [[Հայաստան|Հայաստանի]] ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բնակատեղիներում հաճախ հանդիպող քարե, կավե, հարթաքանդակ և ծավալային, մասամբ՝ բուսական զարդաքանդակներով ու նախշերով կնոջ կերպարանքով (հաճախ՝ բազմադեմ) կուռքերը մարմնավորել են կին-մայր աստվածության գաղափարը՝