«Սահակ Կարապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Կարապետյան Սահակ Կարապեսփ , հայ սովետական ֆիզիոլոգ, անասնաբույծ-սելեկցիոներ, կենսբ. գիտ. դ-ր ([[1961]]), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1966): Ս. Կ. Կարապետյան Ս. Ե. Կարապետյան սակցական-պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1931-ից: Ավարտել է Անդրֆեդերացիայի անվ. (այժմ՝ Երեանի) անասնաբուծական-անասնաբուժական ինստ-ը (1933): Եղել է ՍՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի նախագահի՝ գիտական գծով տեղակալ (1938—40), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար (1940—44), ՀՍՍՀ Սինիստրների խորհրդի նախագահի տեղակալ և արտաքին գործերի մինիստր (1944—47), ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ (1947—52): 1952—55-ին աշխատել է Հայկական անասնաբուծական և անասնաբուժական ԳՀԻ-ի, իսկ 1955—57-ին՝ Երեանի թռչնաբուծական ֆաբրիկայի դիրեկտոր: 1958-ից ղեկավարում է ՀՍՍՀ ԳԱ Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ-ի գյուղատնտ. կենդանիների բազմացման ֆիզիոլոգիայի լաբորատորիան (միաժամանակ 1964-ից Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն է): Կ. 1965-ից Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահն է, 1970-ից՝ Ֆիզիոլոգների միջազգային խորհրդի և թռչնաբույծների համաշխարհային ասոցիացիայի գլխավոր խորհրդի անդամ: Գիտ. աշխատանքները վերաբերում են գյուղատնտ. կենդանիների բազմացման և վերարտադրական ֆունկցիայի խթանման, թռչունների մթերատվության բարձրացման, արդ. թռչնաբուծության, անասնաբուծության տարբեր ճյուղերի ինտենսիվացման հարցերին: Ապացուցել է, որ լրացուցիչ լուսավորության պայմաններում գյուղատնտ. թռչունների տարեկան միջին ձվատվությունը ավելանում է 20—25% , իսկ արհեստական աղբյուրներից ստացվող ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ խթանվում է մատղաշ և հասուն թռչունների աճն ու զարգացումը, բարձրանում՝ մթերատվությունը: Կ-ի այս առաջարկությունները 1953-ից կիրառվում են ՍՍՀՄ թռչնաբուծական բոլոր տնտեսություններում՝ որպես պահվածքի ռեժիմի պարտադիր աարր: Նա հաստատել է, որ ուղեղի մեծ կիսագնդերի երկկողմանի միաժամանակյա հեռացման դեպքում անվերադարձ խախտվում է թռչունների բազմացման օրգանների գործունեությունը, իսկ վերին մակուղեղը հեռացնելիս ոչ թե արագանում է սեռական հասունացման պրոցեսը, ինչպես մինչ այդ ընդունված էր, այլ ընդհակառակը, դանդաղում է և նույնիսկ արգելակվում: Տեսական և գործնական կարեորություն ունեն կովկասյան գորշ տավարի ցեղի կովերի կաթի յուղայնության և սպիտակուցի քանակի ավելացման ուղղությամբ կատարած հետազոտությունները: 1946—74-ին նրա ղեկավարությամբ ստեղծվել է երեանյան հավերի ցեղը, որը ՍՍՀՄ-ում բուծվող մսա- ձվատու ցեղերի առաջնեկն է: Որպես պատգամավոր գիտական զեկուցումներով հանդես է եկել ֆիզիոլոգիային և թռչնաբուծությանը նվիրված միջազգային կոնգրեսներում (1958-ին՝ Մեքսիկա, 1965-ին՝ [[ճապոնիա]], 1966-ին՝ ՍՍՀՄԽՍՀՄ, 1968-ին՝ [[ԱՄՆ]], 1970-ին՝ Իսպանիա, 1971-հն՝ ԳծՀ են): Կ. 1940—52-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ, ՍՍՀՄ II—III գումարումների Գերագույն սովետի և ՀՍՍՀ II—IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի, «Պատվո նշան», ժողովուրդների բարեկամության շքանշաններով, Վավիլովի անվ. մեդալով են:
[[Կատեգորիա:Հայ ֆիզիոլոգներ]]
{{ՀՍՀ}}