«Սեյրան Խաթլամաջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Seyran Khatlamajyan in Yerevan in 1980 by Kaloust.jpg|մինի|300px|Սեյրան Խաթլամաջյանը 1980 թվականին]]
'''Սեյրան Հովհաննեսի Խաթլամաջյան''' կամ '''Սեյրան Խաթլամաճեան''' ([[ապրիլի 20]], [[1937]], [[Նոր Նախիջևան]] - [[սեպտեմբերի 14]], [[1994]], [[Երևան]]), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, հասարակական գործիչ;<ref>Դանիել Դզնունի «Հայ կերպարվեստագետներ» 1977 թ. [[Երևան]]</ref> Համարվում է հայ աբստրակտ՝ վերացական, արվեստի հիմնադիրներից մեկը։<ref>Generation of the Seventies — From Friedemann Stöckert’s Collection. Essays by Tatjana Kalugina, Alexandr Borowskij and Elena Basner. Friedemann Stöckert (author). CH. Schroer, 2012, p. 260</ref>
 
1964-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Շարունակելով գեղանկարչության ազգային ավանդույթները (մասնավորապես՝ [[Մարտիրոս Սարյան]]ի)՝ Խաթլամաջյանը ստեղծել է հայերնի բնության տիպական գծերը ընդհանրացնող խորհրդանշական բնույթի [[բնապատկեր]]ներ («Շինուհայր», 1964, «Հեքիաթային Հայաստան» շարք 1967-ից), հոգեբանական նրբերանգներ բացահայտող դիմանկարներ («Հորս դիմանկարը», 1975, «Ալբերտ Կոստանյան», 1975)<ref>ՀՍՀ, հատոր 4, էջ 703։</ref>։ Վերացական արվեստում իր ոգեշնչման աղբյուրն էին Վասիլի Կանդինսկու և Արշիլ Գորկու ստեղծագործությունը: Միաժամանակ մոտ էր Մարտիրոս Սարյանի (1880-1972) արվեստին, որի հետ, չնայած տարիքային մեծ տարբերության, երկար տարիներ կապված էր խորը, հոգեւոր մտերմությամբ։<ref>Սուրեն Մուրադյան, Ջերմացնող, տաք գույներով. - Սովետական Հայաստան, Եր., 1978, N. 5 , էջ 32-33, 3 վերատպ.</ref> Դեռ երիտասարդ տարիներից Խաթլամաճեանը ստեղծել էր իր սեփական գեղարվեստական լեզուն, որը, Սարյանի խոսքերով, հիմնված էր բարձր պրոֆեսիոնալիզմի եւ արվեստի պատմության խորը գիտելիքների վրա։ Աչքի էր ընկնում գունային զորեղ զգացողությամբ։ Սէյրան Խաթլամաճեանը արտահայտվել է թե՛ փափուկ, թափանցիկ հույզերի նրբերանգներով և թե՛ առույգ, խանդավառ գույների արարչական լեզվով իր ուրույն ասելիքը։<ref>Марина Степанян: ''Сейран Хатламаджян - зачинатель абстракционизма в армянском изобразительном искусстве'' Design Deluxe, no 4 апрель 2012, стр. 43</ref> Սէյրան Խաթլամաճեանի ձեռագիրը առաջին իսկ հայացքից ճանաչելի է։ Եվ եթե իր վաղ շրջանի բնանկարներն ու դիմանկարները մեզ տեղափոխում են խաճախ սարյանական աշխարհ, ապա իր "Հեքիաթային Հայաստան"-ում և աբստրակտ ժանրում Խաթլամաճեանը չի նմանվում ո՛չ մի նկարչի։ Չի՛ կրկնել անգամ ինքն իրեն։ 60-ական, 70-ական, 80-ական և 90-ական թվականների վերացական կտավներում Խաթլամաճեանը վերակերտվում է՝ արտահայտելով իր մտքի գաղափարային զարգացումը՝ թէ՛ որպես գեղանկարիչ և թե՛ որպես մտավորական, այդպիսով նորարար փուլեր առաջացնելով իր իսկ արվեստում։ <ref>Մարինա Ստեփանյան, ՍԵյրան Խաթլամաճեան: Կերպարվեստ, Եր., N. 1-2 (15-16) 2008, էջ. 40</ref>
 
== Հղումներ ==