«Հակընդդեմ հայց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հակաընդեմ հայց''', քաղաքացիական դատավարությունում հայցվորի դեմ դատարան ներկայացրած պատասխ...»:
(Տարբերություն չկա)

16:18, 7 Մարտի 2014-ի տարբերակ

Հակաընդեմ հայց, քաղաքացիական դատավարությունում հայցվորի դեմ դատարան ներկայացրած պատասխանողի ինքնուրույն պահանջը: Հակաընդեմ հայցը քննարկվում է հայցի հետ և համարվում է հիմնական հայցից պաշտպանվելու միջոց: Հակաընդեմ հայցը նպատակ ունի՝ 1. կատարել հաշվակցում սկզբնական հայցի հետ (օրինակ, գույքին պատճառած վնասի համար հայցվորի պահանջի դիմաց պատասխանողը պահանջում է վճարման ժամկետը լրացած իր պարտքը), 2. մերժել հայցը (օրինակ, մայրը երեխայի համար ապրուստի միջոց է պահանջում, իսկ հայրը ժխտում է իր հայրությունը), 3. կատարել վեճի համատեղ քննարկում՝ հաշվի առնելով սկզբնական և հակաընդեմ հայցի միջև փոխադարձ կապը (օրինակ, հայցվորը պահանջում է իր սեփականությունը, իսկ պատասխանողը՝ նրա պահպանման ծախսերը): Հակաընդեմ հայցով դատարան դիմելու որոշակի ժամկետ է սահմանված: Ժամկետի խախտմամբ հանձնված դիմումը դատարանն ընդունում է իր հայեցողությամբ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։