«Սմբատ Շահազիզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.71.87.64 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 46.70.165.96 մասնակցի վերջին տարբերակին։
Տող 5.
''Շահազիզը ծնվել է 1840 թվականին Աշտարակ գյուղուում՝ եկեղեցականի ընտանիքում։ Ունեցել է հինգ ավագ եղբայրներ։ Մինչև տաս տարեկանը լրանալը սովորել է տեղական դպրոցում,1851 թվականին հայրը ուղարկում է նրան Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում սովորելու։ Ավարտում է այն 1862 թ.-ին, ապա մնում է ճեմարանում իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ուսման տարիներին նա ոգեշնչվում է Ալիշանի, Նալբանդյանի և Պատկանյանի ստեղծագործություններով և ջերմ բարեկամությամբ կապվում է իր ուսուցիչներից Ստեփանոս Նազարյանցի հետ։ Մանկավարժական ասպարեզը թողնում է 35 տարի աշխատելուց հետո։1895 թվականին լույս է տեսնում նրա «Լևոնի վիշտը և զանազան բանաստեղծություններ» վերնագրով ժողովածուն, որից հետո նա փաստորեն այլևս չի ստեղծագործում և հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի գործերով։ Նա ծանրաշարժ էր և հասարակական քաղաքական ակտիվ գործերից հեռու, զգույշ։ Ամբողջ 55 տարիների ընթացքում միայն մի անգամ է այցելել իր ծննդավայրը։ Շահազիզը վախճանվեց 1907 թվականին։
 
==<ref>Գրական կյանք</ref>ըկյանքը==
Գրական գործունեությունն սկսում է 1862թ-ին։ Բեղմնավոր շրջանը տևում է ընդամենը մի քանի տարի։ Այդ տարիները տալիս են այն, ինչը որ կազմում է Ս. Շահազիզի ամբողջ գրական բովանդակությունը։ Իր կյանքի հետագա 42 տարիների ընթացքում գրում է միայն ոտանավորներ՝ ոչինչ չավելացնելով իր գրական անվանը։ Այդ տարիների ընթացքում նա գրում է նաև մի քանի հրապարակախոսական գրվածքներ։