«AMV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մանգա ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''AMV''' (''{{lang-en|anime music video}}''), սիրողական երաժշտական տեսահոլովակ, որը ստեղծված է [[անիմե]]ի հատվածների կամ ճապոնական համակարգչային խաղերի հատվածների և ցանկացած [[երաժշտություն|երաժշտության]] համադրմամբ։ Կարող են նաև օգտագործվել այլ նյութեր, օրինակ՝ սեփական [[անիմացիա]], նկարներ կամ իսկական վիդեո, բայց դրանք չպետք է հիմնական դեր կատարեն։
 
AMV-ների շարքին չեն պատկանում այն աշխատանքները, որոնց հիմքում ընկած են [[ֆիլմ]]երի ևերը, ոչ ճապոնական [[մուլտիպլիկացիա|մուլտիպլիկացիոն]] ֆիլմերը կամ խաղերը։խաղերը, ինչպիսին են, օրինակ՝ ՛՛Wamdue Project — King of My Castle՛՛․
 
Ճապոնական համակարգչային խաղերի հիման վրա պատրաստված տեսահոլովակները դասվում են game music videos կամ GMV ենթաբաժնին։
 
====AMV-ի Պատմությունը====
 
AMV-ի Պատմությունը սկիզբ է առել [[անիմե]]ի և [[գիտական ֆանտաստիկա]]յի ամերիկացի սիրահարների շարքերում։ Համարվում է, որ առաջին AMV-ն ստեղծվել է 1982 թ․ Ջիմ Կապոստասը ({{lang-en|Jim Kaposztas}})` Gundam անիմեյի և «Mr Roboto» երգի հիման վրա։
Այդ ժամանակ անիմե-տեսահոլովակների հիմնական դերը ֆանսաբով վիդեոկասետների վրա մնացած ազատ տեղը լցնելն էր։ Նախաթվային ժամականաշրջանում տեխնիկական մի շարք սահմանափակումներ չէին թույլատրում, որ AMV-ն վերաճի ինքնուրույն ֆան-ստեղծագործության տեսակի։ Առաջին հերթին 80-ականների ընթացքում և 90-ականների առաջին կեսին AMV-ների ստեղծման համար գործիք էր ծառայում երկու մագնիտոֆոնների օգնությամբ կատարվող գծային մոնտաժը։ Այս մեթոդը շատ ժամանակատար ու անարդյունավետ էր և թույլ չէր տալիս երաժշտությունն ու վիդեոն ճշտգրիտ համադրել կամ հատուկ վիզուալ էֆֆեկներ ստեղծել։ Երկրորդ հերթին՝ շատ դժվար էր որակյալ նյութ հայթհայթել, քանի որ անիմեն այդ ժամանակ տարածվում էր միայն [[VHS]]-կասետների վրա և պարունակում էր ֆան-սուբտիտրեր։ Երրորդ՝ տարբեր քաղաքներով ցրված հեղինակները շփվելու հարմար հնարավորություն չունեին և հանդիպում էին միայն [[անիմե]]-փառատոնների ժամանակ։
 
Իրավիճակը փոխվեց, երբ հայտնվեցին համակարգիչները, ոչ-գծային մոնտաժի ծրագրերը և [[Համացանց]]ը։ Որոշ ժամանակ մոնտաժը իրականացվում էր համակարգչի միջոցով բայց վիդեոնյութը դեռ վերցվում էր [[VHS]]-ներից՝ վիդեոգրավվման քարտի օգնությամբ։ Սակայն նոր դարի սկզբին բոլորը անցան [[DVD-rip]]-երին։ Այդուհետ AMV-ների ստեղծման տեխնոլոգիան այլևս չի փոխվել։
 
AMV-ներ ստեղծելու հնարավորության հետ միասին մեյքերները ստացան նաև դրանք տարածելու և քննարկելու հնարավորություն՝ Ինտերնետը։ Ամեն ինչ սկսում էր զանգվածային ծանուցման նամակներից և համալսարանների սերվերներից, սակայն արդեն 2000 թ․ ստեղծվեց [http://www.animemusicvideos.org AnimeMusicVideos.Org] կայքը, որի ստեղծողը իր առջև դրեց երբևիցե ստեղծված բոլոր AMV-ները իր դարանում հավաքելու նպատակը։ Այս կայքի շուրջ ստեղծվեց AMV-հեղինակների և պարզապես դիտողների շատ մեծ միջազգային խմբավորում։ Անիմե-փառատոնները նույնպես չեն կորցրել իրենց նշանակությունը։ Այսօր Արևմտյան համարյա բոլոր խոշոր AMV-մրցույթները անցկացվում են անիմե-փառատոնների շրջանակներում։
 
[[Կատեգորիա:Մանգա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/AMV» էջից