«Կարապետ Ադրիանացի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «Կարապետ Ադրիանացի, հայ տպագրիչ-հրատարակիչ, թարգմանիչ: Սովորել է Ուշիի Սուրբ Սարգիս վանքի դպրոցու...»:)
 
Կարապետ Ադրիանացի, հայ տպագրիչ-հրատարակիչ, թարգմանիչ: Սովորել է Ուշիի Սուրբ Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երնանցա մոտ: 1661-ին վերջինս ուղարկել է Ամստերդամ, ուր ստանձնել է էջմիածնի և Սարգսի անվան հայկական տպարանի ղեկավարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղմոսարան և ժամագիրք: 1664-ից աշխատել է Ամստերդամ եկած Ռսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակնոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժեցու Պատմության, Վարդան Այգեկցու Աղվեսագրքի հրատարակմանը: 1669-ին հայկական տպարանը [[Ամստերդամ]]ից տեղափոխվել է [[Լիվոռնո]], ուր հրատարակել է երեք կրոնական գիրք: 1672-ին տպարանը փոխադրվել է [[Մարսել]], իսկ նա, անջատվելով հայ հրատարակչական խմբից, մնացել է Լիվոռնոյում: Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա: Թարգմանած գրքերից է «Վարդապետութիւն քրիստոնէական» :
[[Կատեգորիա:պատմություն]]
{{ՀՍՀ}}