«Բաշշար իբն Բուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: մշակույթային → մշակութային oգտվելով ԱՎԲ
Տող 12.
'''Բաշշար իբն Բուրդը''' ( [[714]] / [[96]] Հիջ. – [[784]] / [[168]] Հիջ.)ամբողջական անուն՝ {{lang-ar| بشار بن برد العقيلي أبو معاذ}}, {{transl|ar|DIN|''Բաշշար իբն Բուրդ ալ-Ակիլի Աբու Մուազզ''}}, [[պարսիկ]] [[մուսուլման]] բանաստեղծ էր, համարվում է արաբական նորացման պոեզիայի հիմնադիրներից մեկը՝ [[Աբու Նուվաս]]ի և [[Աբու-լ-Աթահիա]]յի հետ միասին:
 
== Արաբական գիտության և մշակույթի ծաղկումն ու թարգմանական շարժումը==
 
[[750]]թ. [[արաբ]]ական միջնադարյան պետության քաղաքական և մշակութային կյանքում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: Դա կախված էր դինաստիաների փոփոխության հետ: Գրեթե [[100]] տաի իշխած [[Օմայյաններ]]ը իրենց տեղը զիջեցին [[Աբբասյաններ]]ին: Օմայան վերջին խալիֆ Մրվան 2-րդը փախավ [[Եգիպտոս]] և այնտեղ սպանվեց: Խալիֆ դարձավ Աբբասյան Աբու ալ-Աբբաս Սաֆահը: Աբբասյանները իշխել են [[750]]-[[1258]]թթ: 2-րդ Աբբասյան խալիֆ ալ-Մանսուրի օրոք` [[762]]թ. մայրաքաղաք դարձավ Բաղդադը:
Տող 24.
Արաբական միջնադարյան գրականության պատմության առաջին փուլը կամ Աբբասյան առաջին շրջանը ներառում է մոտ [[75]] տարի: [[Իրան]]ա-[[սիրիա]]կան, հունական ծագում ունեցող «նոր» մուսուլմանները, որոնք ընդունել էին իսլամ մավալինելրի կարգավիճակում էին` չունեին լիարժեք իրավունքներ: Սակայն նրանք սկսեցին մեծ դեր խաղալ խալիֆայության կյանքում և սկսեցին պայքար իրենց իրավունքները արաբների իրավունքների հետ հավասարեցնելու համար: Այս պայքարը ստացավ շուուբիական([[արաբերեն]]՝ شعب-شعوب շուուբ` ազգեր) անվանումը: Քաղաքական և կրոնական բնույթ կրող պայքարը անդրադառնում էր նաև արաբական գրականության բնույթի վրա: Օմայյան պալատական ձոներգուները սերտորեն կապված էին իրենց ցեղերի հետ և նրանց ստեղծագործության գնահատման չափանիշ էր հաճախ համարվում այս կամ այն ցեղին պատկանելությունը, ոչ թե վարպետությունը:
 
8-րդ դարում իրավիճակը փոխվեց: Իշխանության եկած Աբբասյանները հիշում էին թե երկրին ինչ վնաս հասցրեցին ցեղային հակամարտությունները, դրա համար փորձում էին վերացնել ցեղային տարանջատվածությունը: Խալիֆայության ընդհանուր մշակույթայինմշակութային կյանքի մեջ ներառված նախկին քրիստոնյաներին, այլադավաններին խորթ էին բեդվինական թեմատիկան, հին արաբական կասիդաների քարացած ձևերն ու բնույթը: Ուստի նոր պոետների նժբանաստեղծությունների մեջ են թափանցել իսլամին հակասող գաղափարներ: Սակայն գնալով պոետների ստեղծագործություններում նկատվում էին տխուր նոտաներ: Նրանց գիտակցության մեջ աստիճանաբար վերանում էր վստահությունը մուսուլմանական կայսրության անսասան հզորության նկատմամբ, քանի որ արաբների նվաճողական շրջանը մարել էր և խալիֆայության սահմանները չէին ընդարփակվում, բացի այդ Բաղդադից անջատվում են [[Իսպանիա]]ն և [[Մարոկկո]]ն: Իսլամի ներսում ևս չկար միասնություն: Միմյանց դեմ պայքարում էին սունիները, շիաները, մութազիլզիները:
 
Միջնադարյան պալատական մշակույթի ծաղկումը փոխում է պոետի դիրքը արքունիքում: Յուրաքանչյուր ազնվական դեմք ցանկանում էր ունենալ ձոներգու, որը կգովերգեր իր բարեգործությունները և կծաղրեր իր մրցակիցներին: Վերջանականապես ձևավորվում է պալատական ձոներգուի կերպարը, ով ի տարբերություն հին արաբական պոետների իր գործունեությունը դիտում էր լոկ որպես ապրուստի միջոց վաստակելու եղանակ: Այժմ պոեզիայի գնահատականը կախված էր մեկենասի`հովանավորի կամքից: Կախվածության մեջ ընկնելով հովանավորից պոետը չէր մտածում գովերգվող անհատի իրական արժանիքների մասին: Պոետից պահանջվում էր ոչ թե ասվածի ճշմարտացիություն, այլ պարզապես վարպետություն: Հենց այս միջավայրից դուրս եկան պոետներ, ովքեր նորացրին դասական կանոնները, որոնք դժվարությամբ էին իրենց տեղը զիջում: Հատկապես պահպանողական էր ձոներգության մադհը:
 
Արաբական պոեզիայում «նորը» նախ և առաջ ի հայտ է գալիս նախաիսլամական ավանդույթի հետ թույլ կապված, կամ հին արաբներին ընդհանրապես անծանոթ ժանրերում`գինու և զվաևճությունների մասին՝ խամրիյաթ([[արաբերեն]]՝ خمرية), փիլիսոփայական ասկետիկ բովանդակությամբ` զուհդիյաթ([[արաբերեն]]՝ زهدية),որդորդության մասին` տարդիյաթ([[արաբերեն]]՝ طردية): Այսպիսով ձևավորվում է այն, ինչը կոչվեց բադի ([[արաբերեն]]՝ بديع)՝ պոետական նոր ոճ: