«Հագեցած գոլորշի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''ՀԱԳԵՑԱԾ ԳՈԼՈՐՇԻ''', հագեցնող գոլորշի, հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռո...»:)
 
'''ՀԱԳԵՑԱԾ ԳՈԼՈՐՇԻ''', հագեցնող [[գոլորշի]], հեղուկի[[հեղուկ]]ի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշի: Տվյալ ջերմաստիճանում հագեցած գոլորշու ճնշումն[[ճնշում]]ն ամենամեծն է: Հագեցած գոլորշու ճնշումն ու խտությունը մնում են անփոփոխ այն բանի շնորհիվ, որ նյութը մի ագրեգատային վիճակից (ֆազից) անցնում է մյուսին: Հեղուկի կախված կաթիլներ չպարունակող հագեցած գոլորշի կոչվում է չոր, իսկ պարունակողը՝ խոնավ: Չոր հագեցած գոլորշու վիճակն անհավասարակշիռ է, քանի որ նրանից ջերմության քանակ խլելու դեպքում այն մասնակիորեն կոնդենսացվում և փոխարկվում է խոնավ գոլորշու, իսկ ջերմության քանակ հաղորդելու դեպքում դառնում է գերտաքացած:Հագեցած գոլորշու ճնշման [[Ջերմաստիճան|ջերմաստիճանից]] կախման կորը միաժամանակ արտահայտում է հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց հագեցած գոլորշու խտությունն աճում է, իսկ հեղուկինը՝ նվազում: Հեղուկ-գոլորշի համակարգում հագեցած գոլորշու ճնշումը կախված է ֆազերի բաժանման սահմանային մակերևույթի ձևից: