«Հալում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Հալում''', նյութի անցումը բյուրեղային (պինդ) վիճակից հեղուկ վիճակի, տեղի է ունենում ջերմության քանակի կլանումով (I կարգի ֆազային անցում): Հալման բնութագրական մեծություններն են հալման ջերմաստիճանը (Th) և հալման ջերմությունը: Հալման հակառակ պրոցեսը՝ բյուրեղացումը, ընթանում է նույն (Th) ջերմաստիճանում և ջերմության նույն քանակի անջատումով, որը կլանվում է Հալման պրոցեսում: Որոշակի (Th)-ի առկայությունը բյուրեղային նյութերի կարևոր հատկանիշն է, որով դրանք տարբերվում են՜ որոշակի հալման ջերմաստիճան չունեցող ամորֆ նյութերից: Մաքուր մետաղներից Հալման ամենաբարձր ջերմաստիճանն ունի վոլֆրամը (3410°C), ամենացածրը` սնդիկը (—38,9°C): խառնուրդները միշտ իջեցնում են (Th): Հալման ամբողջ պրոցեսի ընթացքում նյութի ջերմաստիճանը մնում է հաստատուն և հավասար (Th)-ի (նկ. 1), չնայած նյութին ջերմության քանակ է հաղորդվում: (Th) կախված է ճնշումից, այդ մեծությունների կապն արտահայտվում է Կչասյեյրոն-Կւաուզիուսի հավասարումով: Նյութերի մեծ մասի ծավալը Հալման ժամանակ աճում է (մի քանի %-ով), որի հետևանքով ճնշման մեծացմանը զուգընթաց (Th) բարձրանում է: Սակայն որոշ նյութերի (օրինակ, Ge, Si, Bi, InSb, GaSb, թուջ, սառույց ևն) Հալման պրոցեսում դիտվում է ծավալի Փոքրացում, որը պայմանավորում է (Th)-ի նվազում՝ ճնշման մեծացմանը զուգընթաց (նկ. 2): Հալման պրոցեսը բացատրվում է մոլեկուլային-կինետիկ տեսությամբ: Բյուրեղային ջերմության քանակ հաղորդելը մետաղներին:
 
[[Կատեգորիա:Ֆիզիկական էֆեկտներ և երևույթներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հալում» էջից