«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 617 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
'''Ահմադ իբն Հանբալը''' ( [[780]] / [[164]] Հիջ. – [[855]] / [[241]] Հիջ.) ամբողջական անուն՝ {{lang-ar| أبو عبد الله أحمد بن محمد بن حنبل الشيباني الذهلي}}, {{transl|ar|DIN|''Աբու Աբդալլահ Ահմադ իբն Մուհամմադ իբն Հանբալ ալ-Շայբանի ալ-Զահիլի''}}, [[արաբ]] [[մուսուլման]] իրավագետ էր և աստվածաբան, համարվում է սուննի իսլամի 4 իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանբալիականության հիմնաֆիրը:
 
==Կենսագրություն==
 
Ահմադ իբն Հանբալ Աբու Աբդալլահը (780-855) հանբալիների դոգմատիկ-իրավական դպրոցի և կրոնաքաղաքական շարժման հիմնադիրն է: Ծնվել է Բաղդադում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր Խորասանից` որդու ծննդից ոչ շատ առաջ: 15 տարեկանից մինչև 816 թվականը Ահմադը ուսումնասիրում էր հադիսները (արաբերեն՝ الحديث) և ֆիկհը (արաբերեն՝ الفقه), այցելել էր մուսուլմանական աստվածաբանության գլխավոր կենտրոնները, հանդիպել էր իր ժամանակի գրեթե բոլոր առաջատար ուլեմների` այդ թվում Աբու Յուսուֆի և աշ-Շաֆի’իի հետ:
 
Նրան հաջողվել էր կապեր հաստատել Հիջազի, Սիրիայի և Իրաքի տրադիցիոնալիստների տարիքավոր սերնդի առավել ազդեցիկ ներկայացուցիչների հետ` Վաքի իբն ալ-Ջարրախ, Յազիդ իբն Հարուն, Յահյա իբն Մա’ին: Խորը գիտելիքների և բարեպաշտ ապրելակերպի շնորհիվ նա աստիճանաբար հեղինակություն է ձեռք բերում: Ահմադ իբն Հանբալի գործունեության գագաթնակետը համընկավ մութազալիտական քալամի դեմ ավանդական աստվածաբանության պայքարի ակտիվացման շրջանին: Խալիֆա ալ-Մամունի կողմից սահմանված «փորձության» (արաբերեն՝ مهنة) առաջին իսկ տարում, որը ցանկանում էր հասարակությանը պարտադրել մի շարք մութազալիտական դոգմաներ (առաջին հերթին Ղուրանի` ստեղծված լինելու մասին դոգման), Ահմադն հայտնվեց փորձության ենթարկվողների հատուկ խմբում: Երկու տարվա ընթացքում (833-834) նրան պահում էին բանտում:
 
Խալիֆաներ ալ-Մամունն ու ալ-Մութասիմն անձնական հետաքրքրվա-ծություն դրսևորեցին նրա հարցում: Ալ-Մութասիմի հրամանով նա ենթարկվեց խարազանման, սակայն հետո ժողովրդական դժգոհություններից խուսափելու համար ազատ արձակվեց` Բաղդադում ապրելու թույլտվությամբ: Ահմադ իբն Հանբալն առաջին աստվածաբանն էր, որ 2 խա-լիֆաների դեմ դուրս գալով` հրաժարվեց ընդունել Ղուրանի ստեղծված լինելուգաղափարը: Եվ թեև նրանից հետո ևս մի քանի հայտնի աստվածաբաններ կարողացան դիմանալ փորձությյուններին, ավանդույթը սուննիական ավանդականության հաղթանակը կապում է Ահմադ իբն Հանբալի անվան հետ: Ահմադի` որպես «նորարարություններից իսլամի փրկչի» մեծ հեղինակությունը նպաստեց բաղդադյան տրադիցիոնալիստների առավել վճռական մասի` նրա շուրջ համախմբմանը:
 
==Գործունեություն==
 
Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր կրոնա-քաղաքական շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով: Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆա ալ-Մութավաքիլը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը: Ձևականորեն մերժելով խալիֆայի ընկերութ-յունը` Ահմադը համագործակցում էր նրա հետ մութազալիտների դեմ պայքարում: Խալիֆայի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և Բասրայի առավել ակտիվ մութազալիտների ցուցակը` մութազալիտների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով: Ահմադ իբն Հանբալը մահացավ Բաղդադում` իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ:
 
Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է: Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավո-րությունը` Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը: Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը: 9-րդ դարի 20-40-ական թթ. կրիզիսի արդյունքում հասարակությունում ձևավորված կրոնա-քաղաքական իրավիճակը գնահատելով` Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` Մուհամմադի և նրա հետևորդ-ների առաջին սերունդների ժամանակ:
 
Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ Ալլահին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին մուսուլմանական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է (իման, արաբերեն՝ الإيمان): Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադ-րություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» (բիդա’, արաբերեն՝ بداع) մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնա-վորում չունեն Ղուրանում և հադիսներում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակութ-յունների առաջին 3 սերունդների «միասնական կարծիքով» (իջմա’, արաբերեն՝ الإجماع), պետք է դատապարտվեն: Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով: Մի կողմից նա ճանա-չում էր կուրեյշիտների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից` հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատքի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը: Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» (ֆիտնա, արաբերեն՝ فطنة) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը: Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա:
 
Ահմադ իբն Հանբալի պահպանված ստեղծագործությունների մեջ առավել նշանավոր են «Մուսնադը»(արաբերեն՝ المسند)` ավելի քան 30 հազար հադիս և 6 ‘ակիդ պարունակող հավաքածու, «Քիթաբ աս-Սալաթը» (արաբերեն՝ كتاب الصلاة)` նվիրված աղոթքի կանոններին և հասարակությունում աստվածաբանների դերին, «Քիթաբ առ-ռադդ ‘ալա-լ ջահմիյա վա-զ-զանադիկան»(արաբերեն՝ كتاب الرد على الجهمية والزنادقه)` բանավիճական ստեղծագործություն, որում Ահմադ իբն Հանբալը մանրամասն շարադրել է աստվածային ատրիբուտների մասին ավանդական պատկերացումները:
 
== Ալ-Հանբալիյյա==
 
Հանբալիները սուննիական կանոնակարգված 4 մազհաբներից մեկի կողմնակիցներն են, որոնք իրենց անունը ստացել են հիմնադիր Ահմադ իբն Հանբալի անունից: Ի տարբերություն այլ սուննիական մազհաբների` հանբալիականությունը ծագել է որպես կրոնա-քաղաքական շարժում և հետո միայն մտել դոգմատիկ-իրավական դպրոց: Հայտնվելով 9-րդ դարի սոցիալ-քաղաքական սուր կրիզիսի շրջանում (միհնա, արաբերեն՝ المهنة)` հանբալիականությունն իր տեսությունում և պրակտիկայում արտահայտեց տրադիցիոնալիզմի առավել պահպանողական կողմնակիցների (ահլ ալ-հադիս, արաբերեն՝ أهل الحديث) հայացքները, դարձավ նրանց յուրատեսակ ռեակցիան` փոփոխություններ կատարելու հասարակության սոցիալ-քաղաքական և կրոնական կյանքում:
 
Հանբալիականության հիմնադիրները, որոնք իրենց ժամանակակից դարաշրջանն համարում էին մուսուլմանական հասարակության խորը պառակտման շրջան, կրիզիսի հիմնական պատճառը հա-մարում էին շահադիտական տեսության (քալամ, արաբերեն՝ كلام) տարածումը` դոգմատիկայում և իրավունքում իր ռացիոնալիստական մեթոդներով: Հանբալիականության գաղափարախոսները առաջ քաշեցին Մարգարեի սուննային` որպես հավատքի հեղինակավոր աղբյուրի, դիմելու միջոցով իսլամի մաքրման գաղափարը: Վաղ հանբալիական ստեղծագործությունները ներկայացնում են սուննայի կոնցեպցիաների զարգացման կարևոր փուլ` դրանցում սուննան հայտարարվում է ղուրանական տեքստի համար թաֆսիր (արաբերեն՝ السنة تفاسير القرآن, աս-սուննա թուֆասսիրու-լ-կուր’ան), հադիսների հեղինակությունը նրանք գրեթե հասցրեցին Ղուրանի տեքստի մակարդակին, պնդելով, որ դրանք անհրաժեշտ է հավատով ընդունել` ելնելով բի-լա քայֆա սկզբունքից (արաբերեն՝ بلا كيف չհարցնելով «ինչպե՞ս»): Սուննայի հեղինակության ստեղծման գործում կարևորագույն քայլ էր այն մուսուլմանի հա-վատքի իսկության որոշման գլխավոր չափանիշ հայտարարելը :
[[Պատկեր:Madhhab Map2.png|մինի|աջից]]
Հանբալիականներն առաջիններից մեկն էին, որ ձեռնամուխ եղան ավանդական դավանանքի համակարգմանը: Այդ գործընթացը դեռ վաղ շրջանում (9-10 դդ.) արտահայտում գտավ տարբեր ժանրերի մի շարք աշխատանքների ստեղծման մեջ (արաբերեն՝ عاقد, ‘ակիդներ, հադիսների հավաքածուներ, հանբալիական հեղինակությունների դատողությունների հավաքածու, հատուկ աստվածաբանական ստեղծագործություններ), որոնցում շարադրվում էին հավատքի և իրավունքի հիմքերի ավանդական մեկնաբանման ընդհանուր և մասնավոր դրույթները, մուսուլմանական հասարակության պատմությունները, ներկայացված էր ավանդական դոքսոգրաֆիա, ու-սումնասիրվում էին հասարակության սոցիալ-քաղաքական կարևոր հարցեր: Հանբալիականներին բնորոշ են պարզությունը, դոգմատիկ պատկերացումների հասկանալիությունը, դրանց ոչ էլիտար բնույթը` ի տարբերություն, օրինակ, մութազալիտական դոգմաների, որոնք կենտրո-նացած են հասարակության կրթված մասի վրա: Հանբալիականներն հանդես եկան որպես հակառակորդներ Ղուրանի տեքստի և հադիսների` ինչպես բառացի, այնպես էլ այլաբանական բացատրությանը, մերժում էին հավատքի դոգմաների ցանկացած ռացիոնալ մեկնաբանման հնարավորությունը:
 
Լինելով աստվածային նախասահմանության անվերապա-հության կողմնակիցներ` հանբալիականներն, այնուամենայնիվ, համարում էին, որ մարդու հավատը (արաբերեն՝ ايمان, իման) կախված է նրա կատարած լավ արարքներից: Մարդկային արարքների` որպես նրա կատարելագործման լավագույն պայմանի, ներառումը «հավատի» կատեգորիայի մեջ սահ-մանեց հանբալիականնների սոցիալական ակտիվության բարոյական մոտիվացիան (պատճառաբանություն): Հանբալիական գաղափարախոսության կարևոր ասպեկտ դարձավ հավատքի և իրավունքի ասպարեզում ցանկացած նորարարությունների (արաբերեն՝ بداع, բիդ’ա) մերժումը, որոնք ուղղակի հիմնավորում չունեն Ղու-րանում և հադիսներում: Նորարարությունների նկատմամբ անհանդուրժողական հանբալիա-կանները, սակայն, վճռականորեն հանդես եկան ցանկացած ծայրահեղ դրսևորումների դեմ, ինչպես հավատքի, այնպես էլ հասարակության կյանքի պրակտիկ կազմակերպման ոլորտնե-րում: Հանբալիականները քննադատում էին խռովություններում (ֆիտնա) մասնակցությունը` հասարակությունում կարգուկանոնի վերականգման լավագույն մեթոդ համարելով նրա ղեկավարների և շարքային անդամների առջև խրատական ելույթներ (արաբերեն՝ نصيحة, նասիհա) ունենալը: Հ. պահանջում էին հնազանդվել օրինական կառավարչին, անկախ այն բանից` արդար է նա, թե ոչ: Նրանք պատվիրում էին «հանապազօրյա հաց» հայթայթել ցանկացած թույլատրելի միջոցներով` մարդկային բարօրության (կասբ) ձեռք բերման սկզբունքն հակադրելով սուֆիականին` «Ալլահին ապավինելուն» (արաբերեն՝ توكل, թավաքքուլ):
 
== Ուսմունքի տարածումը ==
 
Արդեն 10-րդ դարի առաջին քառորդում, հանբալիականներն առաջ քաշեցին ամբողջ մու-սուլմանական հասարակության միավորման գաղափարը: Այդ ժամանակահատվածում հանբալիական գրականության մեջ ամրապնդվում են «սուննայի կողմնակիցների» էլիտարության և, հետևաբար հենց իրենց` հանբալիականների` որպես սուննայի կոնցեպցիայի գլխավոր պահա-պանների մասին պատկերացումները: Հանբալիական հեղինակները կենտրոնացնում են իրենց ուշադրությունը սեփական էթիկա-իրավական պատվիրանների համակարգի ստեղծման վրա, որին հետևելը, ըստ իրենց մտահղացման, կապահովեր հավատքի մաքրության պահպանումը և կերաշխավորեր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպումը:
 
Թեև հանբալիական իրավական դպրոցը կազմավորվել է 11-րդ դարի սկզբում` հանբալիական իրավունքի մասին ընդհանուր աշխատություններն առաջացել են շատ ավելի ուշ: Դրանցից մեկն «Քիթաբ ալ-‘ումդա ֆի ահքամ ալ-ֆիկհը» (արաբերեն՝ كتاب العمدة في أحكام الفقه) պատկանում է Մուվաֆֆաք ադ-դին իբն Կուդամին (1146-1223), երկրորդը` «աս-Սիյաս աշ-Շար’իյան» (արաբերեն՝ السياس الشريعة), գրվել է 13-րդ դարում Իբն Թայմիայի կողմից: Հանբալիական իրավունքի գլխավոր աղբյուրներն են Ղուրանն ու Մարգարեի սուննան: Հանբալիականներն ընդունում էին հասարակության համաձայնությունը (ալ-իջմա’)` այն սահմանափակելով Մուհամմադի հետևորդների և կողմնակիցների առաջին սե-րունդներով: Ձևականորեն մերժելով ցանկացած ռացիոնալ մեթոդները` հանբալիականները փաստորեն օրինականացրին անալոգիայով (ալ-կիյաս) դատելը:
 
Հանբալիականների գաղափարները գտան Իրաքի, Խորասանի, Սիրիայի, Հիջազի քաղա-քային բնակչության միջին և ստորին խավերի լայն աջակցությունը և զգալի ազդեցություն ունեցան անդալուսյան տրադիցիոնալիստական դպրոցի վրա: Ամբողջ միջնադարի ընթացքում հան-բալիականները, իրենց վրա վերցնելով սուննիական «ուղղահավատության» կրողների դերը, մեկ անգամ չեն մասսայական քաղաքային շարժումների գլուխ կանգնել: Նոր ժամանակներում Մարգարեի սուննային դիմելու միջոցով իսլամի «նորացման», նորարարությունների դեմ պայ-քարի գաղափարները վերածնվեցին վահաբիների` իսլամական բարենորոգման ներկայացուցիչների կողմից: Ներկայումս հանբալիական գաղափարախոսությունը լայնորեն օգտագործ-վում է «Մուսուլման եղբայրների» կողմից: Հանբալիականների դոգմատիկ-իրավական դպրոցը պաշտոնապես ընդունված է Սաուդյան Արաբիայում:
 
Օգտագործված գրականություն՝
 
Ислам: Энциклопедический Словарь. Mосква, 1991
82 200

edits