«Աբու Հանիֆա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Աբու Հանիֆա | բնագիր ԱԱՀ = أبو حنيفة | պատկեր = Աբու Հանիֆա.jpeg | նկարագրում = (ի...»:
 
No edit summary
Տող 11.
 
'''Աբու Հանիֆան''' ( [[5]] [[սեպտեմբեր]] [[699]] / [[80]] Հիջ. – [[14]] [[հունիս]] [[767]] / [[150]] Հիջ.) ամբողջական անուն՝ {{lang-ar| أبو حنيفة النعمان بن ثابت الكوفيّ }}, {{transl|ar|DIN|''Աբու Հանիֆա ալ-Նուման իբն Սաբիթ ալ-Քուֆի''}}, [[արաբ]] [[մուսուլման]] իրավագետ էր և աստվածաբան, համարվում է սուննի իսլամի 4 իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանիֆիականության հիմնաֆիրը:
 
==Կենսագրություն==
 
Աբու Հանիֆան (699-767) աստվածաբան է, ֆաքիհ, մուհադդիս և հանաֆիական մազհաբի հիմնադիրն ու անվանատուն: Ծնվել է Քուֆայում` հարուստ մետաքսավաճառի ընտանիքում (իրանական մավալիներից): Աբու Հանիֆան ստացել է փայլուն ընդհանուր և աստվածաբանական կրթություն, երիտասարդ տարիքում լսել է վերջին ասհաբներին, 22 տարեկանում դարձել է հայտնի իրաքյան աստվածաբան Համմադ իբն Աբի Սուլեյմանի աշակերտը, որի գրական շրջանակում անցկացրել է 18 տարի մինչև հիմնադրի մահը, իսկ այնուհետև 10 տարի ինքն է գլխավորել այդ շրջանակը` համարվելով Քուֆայի և Բասրայի ամենահեղինակավոր ֆաքիհը:
 
747-48 թ. Աբու Հանիֆան գնաց Մեքքա` փախչելով Իրաքի կուսակալ Իբն Խուբայրայի հետապնդումներից, որը փորձում էր նրան հարկադրել պետական ծառայության: Իշխանությունում Աբբասյանների ամրապնդումից հետո Աբու Հանիֆան վերադարձավ Իրաք, որտեղ շարունակեց հարուստ առևտրականի և գիտնականի իր կյանքը: Խալիֆա ալ-Մանսուրը (754-775) նրան առաջարկեց նոր մայրաքաղաք Բաղդադում զբաղեցնել կադիի կամ ցանկացած այլ բարձր պաշտոն, սակայն Աբու Հանիֆան վճռականորեն հրաժարվեց: Խալիֆան հրամայեց նրան բանտ նետել և նույնիսկ դաժանորեն ծեծել` չնայելով նրա տարիքին և դիրքին: Շուտով դրանից հետո Աբու Հանիֆան մահացավ:
 
==Գործունեություն==
 
Աբու Հանիֆայով իսլամական աստվածաբանության մեջ սկսվում է գրավոր ավանդույթը: Նրան է վերագրվում իսլամական դոգմատիկայի վերաբերյալ գրի առնված առաջին ստեղծա-գործությունը` «ալ-Ֆիկհ ալ-աքբարը» (արաբերեն՝ الفقه الأكبر, մեծագույն իրավունք) կամ «Ասլ աթ-Թաուհիդը»(արաբերեն՝ أصل التوحيد, միաստվածության հիմք), որը, երևում է, իսկապես իր հիմքում ունի Աբու Հանիֆայի տեքստերից մեկը: Նրանում ձևակերպված են իսլամական դոգմատիկայի հիմնական դրութները` միաստվածության, Ալլահի ատրիբուտների, Ղուրանի` որպես Աստծո խոսքի, Ալլահի ամենակարողության, կամքի ազատության, մարգարեական արժանապատվության, մարդկանց մեղսագործ էության, բարի գործերի և դրանց համար փոխհատուցելու, հավատքի (իման, արաբերեն՝ الإيمان), նախասահմանման, բարեպաշտության, Ղուրանում հիշատակվածների արժանիքների մասին: Այս ստեղծագործությունում հստակորեն երևում է մուրջիիտների և մութազլիների հայացքների դեմ պայքարը:
 
Աբու Հանիֆան կազմել է նաև հադիսների ոչ մեծ հավաքածու (մուսնադ, արաբերեն՝ مسند): Աբու Հանիֆան համարվում է առաջինը, ով կիրառեց իրավական հարցերի կազուիստական հետազոտության մեթոդներն այնպես, որ հնարավոր դարձավ ֆաքիհների սխոլաստիկական աշխատանքների մերձեցումն ամենօրյա կյանքի պահանջների հետ: Աբու Հանիֆան և նրա հե-տևորդները մշակել են անալոգիայով (կիյաս, արաբերեն՝ قياس) դատելու ռացիոնալիստական սկզբունքների և իրավական հարցերի լուծման ժամանակ նախընտրության (իսթիհսան, արաբերեն՝ استحسان) օգտագործման մեթոդի-կա: Նա հիմնավորեց սովորույթի (‘ուրֆ, արաբերեն՝ عُرف) նորմաների` որպես իրավունքի աղբյուրներից մեկի օգ-տագործման հնարավորությունը: Աբու Հանիֆայի ժառանգությունը մեջբերումների և հղումների տեսքով պահպանվել է Աբու Յուսուֆի «Քիթաբ ալ-խարաջում» (արաբերեն՝ كتاب الخرج), ինչպես նաև Մուհամմադ աշ-Շայբանիի բոլոր ստեղծագործություններում, հատկապես «ալ-Մաբսուտում» (արաբերեն՝ المبسوط): Աբու Հանիֆային վերագրվող «Քիթաբ ալ’ալիմ վա-լ-մութա’ալլիմը» (արաբերեն՝ كتاب العالم والمتعلم) և «Վասիյաթ Աբի Հանիֆան» (արաբերեն՝ شـرح وصـيـة الإمـام أبـي حـنـيـفـة ) ստեղծվել են նրա հայացքների հիման վրա:
 
Աբու Հանիֆայի քաղաքական հայացքները բնորոշվում են բարձրագույն իշխանության, որը գտնվում էր մուսուլմանական հասարակության բազմակողմանի հսկողության ներքո, լեգիտի-մության սկզբունքի հանդեպ ձգտումներով: Աբու Հանիֆան քաղաքային առևտրա-արհեստագործական շրջանակների ամենավաղ և վառ ներկայացուցիչներից մեկն է, որը պաշտպանում էր վերջիններիս շահերը` արտահայտված կրոնա-իրավական ուսմունքի ձևով:
 
==Ալ-Հանաֆիյյա==
 
Հանաֆիները հանաֆիական մազհաբի հետևորդներն են (հիմնադիր Աբու Հանիֆայի անունով), որը ծագել է 8-րդ դարում Քուֆայում (Իրաք): Այս մազհաբի յուրահատ-կություններն հետևյալն են. Ղուրանն ընդունվում է որպես իրավունքի աղբյուր ամբողջովին և անառարկելիորեն, սուննան ընդունվում է որպես անկախ աղբյուր, բայց միայն հադիսների հանգամանալի ընտրությունից հետո, նախորդներից ժառանգված համաձայնեցված կարծիքը (ալ-իջմա’, արաբերեն՝ الإجماع) հաշվի է առնվում միայն այն դեպքում, երբ այն ծագում է հենց այն մարդկանցից, ովքեր համարվում են ճշմարիտ հադիսների փոխանցողներ: Սակայն նոր հարցերի ուսումնա-սիրման ժամանակ ընդունվում է հեղինակավոր դեմքերի ցանկացած այլ խմբի իջմա’ն և այդպիսով հնարավորություն է ստեղծվում տարածաշրջանային իջմա’ների ստեղծման համար: Անա-լոգիայով դատողությունը (ալ-կիյաս, արաբերեն՝ القياس) կարող է կազմվել ցանկացած ճշգրիտ նյութի վերաբերյալ, նույիսկ ոչ միշտ նրա հեղինակության կարգով, բայց անպայման խորը տրամաբանական հիմ-նավորմամբ: Որպես մեթոդ, որով կարող է ուղղվել կիյասի հիման վրա ընդունված որոշումը, եթե այն տանում է դեպի վատ կամ աբսուրդային արդյունքի, ընդունվում է նախընտրելի որոշումը (իսթիհսան, արաբերեն՝ استحسان) :
[[Պատկեր:Madhhab Map2.png|մինի|աջից]]
Մազհաբ ալ-հանաֆիյան թույլ է տալիս սովորական իրավունքի (‘ուրֆ, արաբերեն՝ عُرف) լայն կիրառումը որպես իրավունքի օժանդակ, բայց ոչ անկախ աղբյուր, ինչը թույլ է տալիս հեշտացնել գործնա-կան հարաբերությունները, գործնական և կենցաղային շփումների մեջ մտնել այլադավանների հետ, կենցաղում ստանալ զգալի զիջողություններ: Ի շնորհիվ այսպիսի մեծ հանդուրժողակա-նության` հանաֆիական մազհաբը` 9-րդ դարից սկսած, արագորեն սկսեց տարածվել դեպի հյուսիս և արևելք` գրավելով Անատոլիան, Բալկանները, Հյուսիսային Կովկասը, մերձսևծովյան տարածքները, մերձվոլգյան տարածքները, Միջին Ասիան, Աֆղանստանը, Հնդկաստանը և մինչև Չինաստան ընկած լայնամասշտաբ տափաստանային տարածքներ, ինչպես նաև ամրապնդվելով Ինդոնեզիայի կղզիներում: Հանաֆիականներ էին Ոսկե Հորդայի խաները, Մեծ Մոգոլները և Օսմանյան կայսրության սուլթանները: Հանաֆիական մազհաբին հետևում է ԱՊՀ երկրների (բացի Ադրբեջանից և Միջին Ասիայի ոչ մեծ խմբերից), Բուլղարիայի և նախկին Հարավսլավիայի մուսուլմանների մեծամասնությունը:
 
==Հանիֆ==
 
Հանիֆը բարեպաշտ մարդն է, ով դավանում է ճիշտ միաստվածություն: Մուսուլմանական ավանդության համաձայն այդ տերմինով նախաիսլամական Արաբիայում անվանում էին ցե-ղային կուռքերին երկրպագելուց հրաժարվող մարդկանց, ծիսական մաքրություն պահպանող ճգնավորներին, ովքեր հավատում էին մեկ աստծո, բայց չէին հարում ո´չ քրիստոնյաներին, ո´չ էլ հուդայականներին: Այդ մարդկանց անորոշ մոնոթեիզմը ծառայեց որպես իսլամի արաբական աղբյուրներից մեկը:
 
Ղուրանում հանիֆ է անվանվում Իբրահիմը, ում կրոնը (իսկական մոնոթեիզմ) իբր Մուհամմադն է վերականգնել(վերստեղծել): Հանիֆը հակադրվում է նաև հեթանոս-բազմաստ-վածներին և հուդայականների ու քրիստոնյաների աղճատված միաստվածությանը. Իբրահիմի մասին հատուկ ասված է, որ նա ո´չ հուդայական է, ո´չ էլ քրիստոնյա: Ղուրանում հանիֆ բառն առաջանում է մեդինայական շրջանում` որպես մուսլիմ տերմինի հոմանիշ. Իբրահիմի մասին այդպես էլ ասվում է` հանիֆ մուսլիմ: Իբն Մաս’ուդի ընթերցումների համաձայն` Ղուրանում նույնիսկ գոյություն է ունեցել հանիֆիյա տերմինը, որը տեքստի այլ տարբերակներում փոխա-րինվել է իսլամ տերմինով (օրինակ, 3:19/17-ում):
 
8-9-րդ դարերից սկսած մուսուլմանական գրականության մեջ հանիֆ հաճախ նշանակում է «մուսուլման». տարածված է իսլամի նշանակությունը որպես «հանաֆիական կրոն»: Այս տեր-մինը տարածված էր սուֆիականների շրջանում, որոնք իրենց հաճախ անվանում էին հանիֆ: Մուսուլմաններին այդպես էին անվանում նաև քրիստոնյա արաբ հեղինակները: Պատմական գրականության մեջ 12-13-րդ դարերում հանիֆ էին անվանում հեթանոս նախնիներին, լեգենդներ էին հորինում նրանց կողմից հանաֆիայի ընդունման մասին (օրինակ, Սելջուկների նախնիների մասին):