«World Championship Wrestling»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 30.
}}
 
'''«Դաբլյու-Սի-Դաբլյու»''' ([[Անգլերեն|անգլ]].՝ '''WCW''' [''World Championship Wrestling'', թարգմանաբար՝ «Ըմբշամարտի աշխարհի առաջնություն»]), ամերիկյան նախկին [[պրոֆեսիոնալ ըմբշամարտ]]ի կազմակերպություն: Սկզբնապես գործել է որպես '''«National Wrestling Alliance»''' (NWA) համազգային ռեստլինգ-պրոմոշենի տարածքային ստորաբաժանում: [[1988]] թվականի [[հոկտեմբերի 11]]-ին վաճառվել է մեդիա մագնատ [[Թեդ Թըրներ]]ին, և սեփականության իրավունքը հանձնվել «Turner Broadcasting System» ընկերությանը: Կարճ ժամանակ կրել է '''«Universal Wrestling Corporation» (UWC)''' անվանումը:
 
1990-ականների կեսերին «WCW»-ին հաջողվում է ներքին կայունություն ապահովել, որում մեծ ներդրում են ունենում գործադիր [[պրոդյուսեր]] [[Էրիկ Բիշոֆ]]ի մշակած ռազմավարական քայլերը: Ընկերությունը սառը պատերազմ է հայտարարում ըմբշամարտի արդյունաբերության հսկա համարվող «[[WWE|World Wrestling Federation]]» (այժմ՝ ''World Wrestling Entertainment'') կազմակերպությանը՝ թողարկելով «Nitro» կոչվող շաբաթական հեռուստաշոուն, որն սկսվում է ցուցադրվել [[երկուշաբթի]] օրերին և նույն ժամին, ինչ որ «WWF»-ի այցեքարտային «[[WWE Raw|Monday Night Raw]]» շոուն: Մրցակից հաղորդումների վարկանիշային պայքարն ստանում է «Երկուշաբթի օրերի պատերազմներ» (''Monday Night Wars'') անվանումը: Այնուամենայնիվ 90-ականների մայրամուտին ընկերությունը սկսում է թուլացնել դիրքերը՝ անկում գրանցելով թե՛ ֆինանսապես, և թե՛ անբարեհաջող սցենարային լուծումներով: Ի վերջո «WCW»-ն կանգնում է սնանկացման եզրին, և [[2001]] թվականին ընկերությունն ամբողջապես վաճառվում է մրցակից «WWF»-ին<ref>{{cite web|url=http://www.georgesouth.com/press/051214_YESweekly.htm|first= Ջորդան| last=Գրին|title=Ես հայտնի ծեծ ուտող էի: Կարոլինյան ռեստլինգի փառահեղ և ողբերգական պատմությունը|publisher=«Ես շաբաթաթերթ»|date= 2005-12-14}}</ref><ref name=wcwsold>{{cite book|last=Ասայել|first=Շոն|coauthors=Մունիհեմ, Մայք|title=Սեքս, կեղծիք և հեդլոկ: Վինս Մաքմահոնի և «World Wrestling Federation»-ի իրական պատմությունը|date=2002-07-16|publisher=«Քրաուն փաբլիշերս»|isbn=0-609-60690-5| pages=252}}</ref>: