«Թաիլանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (24), ` → ՝ (56) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 117.
Զբոսաշրջիկների հաճախելիության ցուցանիշով Թաիլանդը հարավարևելյան Ասիայի երկրներից առաջատարն է։ Միլիոնավոր այցելուների ուշադրությունը գրավում են հազարավոր բուդդայական տաճարները և վանքերը, հիանալի պալատները և սրբատեղիները Բանգկոկում, Պատտայի, Սամույի և Փհուկետի հիանալի լողափները, աշխույժ գիշերային կյանքը իր զանազան շոուներով, զվարճանքներով ու հռչակավոր սեքս-տուրիզմի բոլոր տեսակներով, հայտնի թաիլանդական մերսումը և մարտական արվեստը, փղերով զբոսանքը, դայվինգի համար հիանալի պայմանները, յուրահատուկ ՙլողացող՚ շուկաները և Անդամյան ծովում հարյուրավոր էկզոտիկ անմարդաբնակ կղզիները, թաիլանդական խոհանոցի հայտնի ուտեստները և գեղեցիկ բուդդայական տոնակատարությունները։
 
Բանգկոկ թարգմանաբար նշանակում է "վայրի սալորի քաղաք"։ Հիմնադրվել է Ռամոյ Առաջին թագավորի կողմից XVIII դարում, հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական և մշակութային հուշարձաններով։ Հարյուրավոր բուդդայական տաճարները և պալատները սրածայր տանիքներով, հազարավոր մեքենաները և նավերը, արտանետվող գազերից և փողոցի վառարաններից եկող մշտական գարշահոտությունը, անգլիական ոճի ոչ մեծ հարմարավետ զբոսայգիները. այս ամենը միահյուսված են մի ամբողջության մեջ։ Թաիլանդերեն քաղաքն անվանում են Կրունգ Տեպ (ՙհրեշտակների քաղաք՚), իսկ մայրաքաղաքի պաշտոնական անվանումը ավելի երկար է և ՙֆարանգների՚ համար բոլորովին չարտաբերվող (ՙֆարանգների՚`ՙֆարանգների՚՝ ՙսպիտակ օտարերկրացիների՚, զբոսաշրջիկներին այդպես անվանում են տեղաբնակները):
 
Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է Ռատտանակոսին (ՙԲարձրագույն գանձ՚) կզու վրա, որը առաջացել է Չաո Պրայ գետի ու նրա վտակների միջև ընկած տարածքում: Գլխավոր տեսարժան վայրը այստեղ Թագավորական Մեծ Պալատն է`է՝ թաիլանդացի վանականների նստավայրը, հիանալի զբոսայգիով և ավանդական թաիլանդական ոճի շինություններով։ Պալատի տարածքը 218.4 հազար քմ է, պատերի երկարությունը՝ 2 կմ-ից ավելի։ Թագավորական պալատն ընդգրկում է բազմաթիվ հին շինություններ՝ ստեղծելով Դուզիթ-Մահապրասատ և Մահամոնտիեն շրջանները՝ գրադարան և դամբարան, որտեղ պահպանվում են թագավորական ընտանիքի բոլոր անդամների մասունքները, Չաքրի պալատը (1868-1910 թթ) իր գահադահլիճով, որը միապետ Չաքրաբարդիբիմանի անձնական նստավայրն է, Դուսիտ, Բորոմաբիմանն իր հայտնի որմնանկարներով, Մախիշրա-Պրասադը և Ամիրանդա ընդունելությունների դահլիճը, նաև Պայսան դահլիճը (Պրի Տինանգ Պայսան Տակշին), որտեղ տեղի է ունենում թաիլանդական թագավորների թագադրությունները։ Այսեղ է գտնվում Ռամ V թագավորի սիրելի նստավայրը և աշխարհում ամենամեծ շինությունը, որը ամբողջովին կառուցված է ոսկյա հնդկակաղնու փայտից (Բիմանմեկ, 1900 թ, այժմ թանգարան է)։ Պալատի հարևանությամբ տեղադրված է հսկա Լակ Մուանգը ծիսակատարողական ճոճը։
 
Թագավորական նստավայրից դեպի հյուսիս գտնվում է Զմրուխտյա Բուդդայի վանքը (Վատ Պրա Կեո 1782 թ), որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից մեկը՝ ոսկյա զոհասեղանին նստած Բուդդայի հայտնի արձանը (արձանի մասին առաջին հիշատակումը եղել է 1464 թվականին)։
Տող 131.
Քաղաքային զբոսայգիները հանգիստ կպարգևեն քաղաքի աղմուկից, անցուդարձից հոգնած զբոսաշրջիկներին։ Բանգկոկի հյուսիսում գտնվող Կիրակնօրյա շուկայի հարևանությամբ հրաշալի Չատչուակ զբոսայգին է, իսկ զվարճանքի զբոսայգի Մեջիք լենդը գրավում է իր կարուսելներով, սարսափների սենյակով և այլ զվարճանքներով։ Քաղաքի ամենամեծ զբոսայգին Լումպինին է, որը գտնվում է քաղաքի գործարար կենտրոնում։ Ռամա IX-ի անունով նոր զբոսայգին բացել է հենց թագավորը, իսկ հայտնի Սաֆարի Ուորլդ շատ մեծ զբոսայգին (170 ակր) գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում, որը հայտնի է իր վայրի կենդանիներով, Մարինա դելֆինարիայով և հսկայական Սիամ ջրաշխարհով։
 
Սամուտպրակարնայում (Բանգկոկից 30 կմ դեպի հարավ-արևելք) է գտնվում աշխարհում ամենամեծ ՙԿոկորդիլոսի ֆերման՚`ֆերման՚՝ ավելի քան 40 հազար կոկորդիլոսներով, իր կենդանաբանական այգով և դինոզավրերի թանգարանով: Բանգկոկից 30 կմ դեպի հարավ գտնվում է Բան-Նամ-Պուենգը լողացող մեծ շուկան: Հանգստյան օրերին 08:00-14:00 այստեղից կարելի է ձեռք բերել տարբեր տեսակի բազմաթիվ ապրանքներ`ապրանքներ՝ ծովամթերք, մրգեր, ծաղիկներ, տեղական անուշաբույրեր և ձեռքի աշխատանքներ։ Շուկայի յուրահատկությունը պայմանավորված է առևտրականներով, որ նավակներով լողում են շարքերի արանքով։ Բանգկոկից 33 կմ հեռավորության վրա է գտնվում Մուանգ-Բորան (Հին քաղաք) զբոսայգին, որտեղ վերարտադրված է ամբողջ թագավորությունը՝ ամենահայտնի պատմական հուշարձաններով։
 
Բանգկոկից 86 կմ դեպի հյուսիս գտնվում է Սիամ հնագույն մայրաքաղաքը և ժամանակակից Այուխտայան պատմական զբոսայգին (1350-1767 թթ), որը հայտնի է իր հին ավերակ տաճարներով՝ Վատ Պրա Չաո Պխանան Չոենգ (14-րդ դար), Չաո Մոնգկոլ, Վատ Պրա Սի Սանպհետ (14-րդ դար), Վատ Պրա Մերու, Վատ Չայ Վատտանարամ, նաև Բանգ Պա Ին դղյակի ավերակները (ամառային գահանիստը Չակրի դինաստային առաջին թագավորների)։ Քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։ Բանգկոկի արևմուտքում՝ Նակխոնպատխոմ փոքրիկ քաղաքի կողքին է գտնվում Բուդդայի ամենամեծ արձանը (127 մետրանոց Պրա Պատհոն Չեդին), իսկ Կանչանաբուիր փոքրիկ քաղաքից ոչ այնքան հեռվում՝ Բանգկոկից 130 մետր հեռավորության վրա գտնվում է տխրահռչակ կամուրջը, որը անցնում է Կվայ գետի վրայով և ՙՄահվան ճանապարհը՚, որը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ կառուցել են զինվորական գերիները։ Ոչ շատ հեռվում ՙՎարդերի այգին՚ է՝ մշակութային կենտրոնը (երկրի ամենալավ ազգագրական ցուցասրահներից մեկը)։ Հարևանությամբ է գտնվում կենդանաբանական այգին և փղերի արգելոց Սամպհրան։
Տող 145.
Չիանգմայից հյուսիս-արևելք և Բանգկոկից 785 կմ վրա է գտնվում Չիանգրայը, Լաննա Տայ պետության նախորդ մայրաքաղաքը (ՙմիլիոնավոր բրնձի դաշտերի թագավորությունը՚)։ Մեր օրերում էլ քաղաքը հայտնի է իր արտասովոր գեղեցիկ բնությամբ, նաև բազմաթիվ բուդդայական տաճարներով։ Նախկինում Բատ Պրա Կեոում պահպանվել է զմրուխտյա Բուդդայի արձանը, որը այժմ գտնվում է Բանգկոկում, Նգամ Մուանգ Խիլը լեգենդար Մենգրայ Մեծի գերեզմանատունն է համարվում, իր ճարտարապետությամբ հետաքրքիր է նաև Վատ Պրա Սինխը և այլ շատ պաշտամունքային շինություններ։
 
Մեկոնգ գետի ափին՝ Չիանգրայից դեպի հյուսիս-արևելք, գտնվում է ևս մեկ հնագույն մայրաքաղաք Չիանգսէն (Չիանգսաեն), որը հայտնի է իր՝ Վատ Պրա Տհատ Չոմ Կիտտի, Պրա Տհատ Դոյի Տունգ, Չեդի Վատ Պա Սակ և Չեդի Լուանգ տաճարներով և հարուստ գավառագիտական թանգարանով։ Անմիջապես քաղաքի սահմանից է սկսվում հայտնի ՙՈսկե եռանկյունին՚ (Սոպ Ռուակը)`՝ Բիրմայի և Լաոսի սահմանին գտնվող լեռնային անտառային շրջանը, որը թաիլանդական քաղաքակրթության օրրանն է և որտեղ շատ դարեր առաջ առաջացել են թաիլանդական առաջին անկախ պետությունները: Այժմ այդ շրջանը հայտնի է իբրև ՙօպիումի մայրաքաղաք՚, բայց այդ վայրերի իրական հմայքն են`են՝ լեռնային բնապատկերները, խիտ անտառներում բնակվող փղերը, ջրվեժները։
Զբոսաշրջիկների համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում թաիլանդական հայտնի մարտարվեստները՝ բոկսը կամ Մուաու-Թայը (ՙծովամարտը՚), չայան (ՙհաղթանակը՚), շա-ֆուտ-ֆանը (ՙհինգ մարտական կատուների կլանը՚) և կրաբի-կրաբոնգ (ՙձող-փայտ՚)։ Հայտնի է այն հանգամանքը, որ թաիլանդացիները սիրում են կենդանիներին ներգրավել մոլի մարզաձևերի մեջ. աքլորների կռիվ, ձկների մրցում և նույնիսկ էկզոտիկ փղերի մարտ։ Այլազգիներին հիմնականում թույլ չեն տալիս դիտել այս մենամարտերը, բայց եթե հաջողվի, արժե ծախսել 2 ժամ այդ տեսարանին ականատես լինելու համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թաիլանդ» էջից