Չեխական խոհանոցը հայտնի է իր սոուսներով և լցոններով, բայց ոմանց կարծիքով, դրանց մեջ պակասում է թարմ բանջարեղենը: Խոզապուխտը և մանր վարունգը`վարունգը՝ որպես նախուտեստ, որին հաջորդում է կարտոֆիլի կամ բանջարեղենային ապուրը: Չեխերը սիրում են խմորագնդիկներով և թթու կաղամբով մսային ապուրներ: Հայտնի ճաշատեսակների մեջ է մտնում տապակած պանիրը և արիշտայով ձվածեղը: Չեխական մրգային գնդիկները պատրաստվում են յուղով և կաթնաշոռային պանիրով: Չեխիան չի կարելի պատկերացնել առանց ավանդական գարեջրագործության: Գարեջրի հումքը Չեխիայում և Մորավիայում սկսել են աճեցնել դեռևս XI դարից սկսած: Պլզեն քաղաքում է գտնվում հայտնի գարեջրի «Պրազդրոյ» գործարանը, որը հիմնադրվել է 1842 թվականին: Մարավիայի բերրի հողերում աճեցնում են գարի, որն էլ օգտագործում են գարեջրի պատրաստման մեջ: «Պրազդրոյի» մառանների խորությունը 9 կմ է:<ref>[http://www.travelnews.am/czech/ Ազգային խոհանոցը]</ref>