«Կաուչուկներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
==Բնական Կաուչուկներ==
Բնական կաուչուկը, բուսական ծագում ունեցող պոլիմերներ են: Պարունակվում է կաուչուկատու բույսերի կաթնահյութի (լատեքսի) մեջ: Հիմնականում ստանում են արևադարձային երկրներում աճող բրազիլական հևեյա ծառի լատեքսից: Բնական կաուչուկի խոշորացույն արտադրողը Մալազիան է (համաշխարհային արտադրանքի ավելի քան 40%-ը): «Կաուչուկ» տերմինը ծաքելծագել է «կաուչու» բառից, որով Բրազիլիայի բնիկները կոչել են Ամազոն գետի ափերին աճող հևեայի արտաթորվող նյութը («կաու» - ծառ, «ուչու» - հոսել, լացել): Կաուչուկն անջատում են ծառի վրա արված կտրվածքներից հավաքած ծորացող լատեքսը մրնջաթթվով, թրթնջկաթթվով կամ քացախաթթվով մակարդելիս: Առաջացած փխրուն, թանձր զանգվածը լվանում են ջրով և գլանմամբ ստանում թերթեր, որոնք չորացնում ու ծխահարում են ՝ օքսիդացման օքսիդացման և մանրեների ազդեցության նկատմամբ կայունություն հաղորդելու նպատակով:
 
Բնական կաուչուկի հիմնական բաղադրիչը (91-96%) պոլիիզոպրենն է ՝(C5H8)n, պարունակում է նաև 2,2-3,9% սպիտակուցներ և ամինաթթուներ, ացետոնով լուծահանվող նյութեր՝ 1,5-4% (օլիենաթթու, ստերինաթթու, կարոտին), փոփոխական արժեքակնությամբ մետաղների՝ պղնձի(մինչև 0,008%), մանգանի(0,001%), երկաթի (0,01%) միացություններ, ավազ և որոշ այլ խառնուրդներ: Բ. կ.-ն տարածականորեն կարգավորված պոլիմեր է: Մակրոմոլեկուլի մեջ իզոպրենի օղակների 98-100%-ը միմիանց միացված են 1,4-դիրքով և ունեն ցիս-կոնֆիգուրացիա՝
Անանուն մասնակից