«Արյան ճնշում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Sphygmomanometer.jpg|thumb|right|Արյան ճնշման չափումըսարքը]]
 
[[Արյուն]]ը շրջանառություն կատարելիս որոշակի [[ճնշում]] է գործադրում անոթների պատերի վրա:Այն պայմանավորված է սրտի կծկման ուժով,անոթային համակարգ մղվող արյան քանակով,արյունատար անոթների պատերի դիմադրությամբ,արյան մածուցիկությամբ:Որքան անոթը մոտ է սրտին,այնքան ճնշումը նրանում մեծ է:Սրտի փորոքների կծկման ժամանակ առաջացող անոթային ճնշումը կոչվում է '''զարկերակային առավելագույն ճնշում''',իսկ
Տող 11.
Բնականոն պայմաններում շրջանառու արյան քանակն ու ճնշումն աննշան են փոխվում:Սակայն արյունահոսությունների ժամանակ,երբ քչանում է շրջանառու արյան ծավալը,պակասում է [[սիրտ]] ներհոսող և արտամղվող արյան քանակը,զարկերակային ճնշումը նվազում է:Օրգանիզմը հակազդում է արյան ճնշման իջեցմանը:[[Ռեֆլեքս]]ային ճանապարհով սեղմվում են անոթները,շատանում է անոթասեղմիչ նյութերի (ադրենալին) արտազատումը,
պահուստային [[օրգան]]ներում (փայծաղ,[[լյարդ]]) կուտակված արյունն անցնում է արյունատար հուն:
 
=== Արյան ճնշման ինքնակարգավորում ===
 
Առողջ մարդկանց [[արյան ճնշում]]ը պահպանվում է համեմատաբար հաստատուն մակարդակի վրա:Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության,լարված իրավիճակների,ուժեղ հուզմունքների դեպքում արյան ճնշումը բարձրանում է:Արյան ճնշման վերականգնումը ելակետային մակարդակի իրականանում է ինքնակարգավորման մեխանիզմով:Խոշոր զարկերակների պատերում գտնվող ճնշաընկալիչներից ազդակները հաղորդվում են [[երկարավուն ուղեղ]]՝ սրտի և անոթների լուսանցքը կարգավորող նյարդային կենտրոններ:Դեպի [[սիրտ]] եկող նյարդային ազդակները դանդաղեցնում են կծկումների հաճախությունը,իսկ դեպի անոթներ հաղորդող ազդակները լայնացնում են վերջիններին,և [[ճնշում]]ը նվազում է:Արյան ճնշման անկման դեպքում ինքնակարգավորող մեխանիզմներն ուժեղացնում են սրտի աշխատանքը և սեղմում անոթները:
 
Արյան ճնշման կարգավորման մեխանիզմների խանգարումների հետևանքով առաջանում են արյան ճնշման տատանումներ:Արյան ճնշման բարձրացումը կոչվում է '''հիպերտոնիա''',իջեցումը՝ '''հիպոտոնիա''':
 
[[Կատեգորիա:Սիրտ-անոթային համակարգ]]