«Նախաիսլամական Արաբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
==Լեզու և գրականություն==
===Պոեզիայի հիմնական աղբյուրները===
 
Մի քանի դարերի ընթացքում վաղ արաբական պոեզիայի լավագույն նմուշները պահվում էին ռաուիների մտքում և միայն [[8]]-րդ դ. կեսերից բանաստեղծներն ու ռաուիները սկսեցին դուրս հանել դրանք ժամանակակիցների մտքից և հավաքել հատուկ հավաքածուների մեջ: Արաբական արշավանքների ժամանակ իսլամի տարածման համար անհրաժեշտ էր ծանրաբեռնվել լեզվի և մշակույթի ուսումնասիրությամբ, որպեսզի կարողանային հասկանալ [[Ղուրան]]ի սուրբ տեքստերը: Վաղ շրջանի բանասերները շրջում էին անապատներով և հավաքում զանազան տեղեկություններ հին պոետների կյանքի մասին, գրի առնում նրանց բանաստեղծությունները: Ամենավաղ շրջանից մեղ հասած հին պոեզիայի լավագույն ժողովածուները համարվում են ''Ալ-Մուֆադդալ ադ-Դաբիի'' և ''Համադիի'' ժողովածուները: Ալ-Մուֆադդալի անթալոգիան («ալ-մուֆադդալիաթ») ստեղծվել է Ալ-Մանսուր խալիֆայի նախաձեռնությամբ [[756]]թ., իր որդու և ժառանգորդի դաստիարակության համար: Ժողովածուում զետեղված է [[126]] պոեմ, որոնք պատկանում են [[66]] հեղինակների: Նրանցից 46-ը ստեղծագործել են նախաիսլամական շրջանում: Ի տարբերություն այլ ժողովածուների «ալ-մուֆադդալիաթ»-ը իր մեջ պարունակում է հեղինակների գործերը ամբողջությամբ և ոչ պատառիկներով, որի համար այն յուրահատուկ արժեք ունի: Այլ է եղել մեկ ուրիշ վաղ շրջանի հավաքողի` Համադiի ժողովածուն: Նա բնիկ քուֆացի էր, բայց ապրում էր [[Իրան]]ում և նրան զինդիկ(հերետիկոս) էին համարում: Նա ծագումնաբանության և պատմության մեծ գիտակ էր, լավ գիտեր արաբների սովորույթները և հատկապես պոեզիան, որի համար մեծ հռչակ էր վայելում: Համադիին է վերագրվում նախաիսլամական պոեզիայի լավագույն գլուխգործոցների`մուալաքաների հավաքումը, որոնք պատկանում են յոթ ամենահայտնի հին պոետներին: