«Մետաղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 397 բայտ ,  6 տարի առաջ
Մետաղները դուրս են բերվում արդյունահանանված հանքաքարերից, որպես կանոն, քիմիական կամ էլեկտրոլիտիկ վերականգնման միջոցով: Հրամետաղագործության մեջ հրաքարից մետաղի հումքի փոխակերպման համար կիրառվում է բարձր ջերմաստիճանը, հիդրոմետաղագործության մեջ նույն նպատակներով օգտածործվում է [[ջրային քիմիա]]ն: Կիրառված մեթոդը կախված է մետաղի տեսակից և աղտոտվածության տիպից:
 
Երբ մետաղի հանքաքարը հանդիսանում է մետաղի և ոչ մետաղի [[իոնական միացություն]], մաքուր մետաղի դուրսբերման համար այդ սովորաբար ենթարկվում է [[հալեցում|հալեցման]]՝ տաքացում, որն ուղեկցվում է վերականգնմամբ: Շատ տարածված մետաղներ, ինչպիսին է օրինակ [[երկաթ]]ը, հալեցվում են, կիրառելով [[ածխածին]], որպես վերականգնող: Մի շարք մետաղներ, ինչպիսիք են [[ալյումին]]ն ու [[նատրիում]]ը, չունեն ոչ մի տնտեսապես արդարացված վերականգնող և արդյունահանվում են [[էլեկտրոլիզ]]ի միջոցով:<ref name="losal">{{ref-en}} {{cite web|url=http://periodic.lanl.gov/11.shtml|title=Los Alamos National Laboratory – Sodium|archiveurl=http://www.webcitation.org/69fbIIDQN|archivedate=2012-08-04}}</ref><ref>{{ref-en}} {{cite web|url=http://periodic.lanl.gov/13.shtml|title=Los Alamos National Laboratory – Aluminum|archiveurl=http://www.webcitation.org/69fbIm7Or|archivedate=2012-08-04}}</ref>
 
[[Սուլֆիդ]]ային հանքաքարերը չեն բարելավվում մինչև մաքուր մետաղի ստացումը, բայց այրվում են օդում՝ օքսիդի վերածման նպատակով: