«Կենտրոնական հետախուզական վարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի '''Կենտրոնական հետախուզական վարչություն''', (ԿՀՎ) (Central Intelligence...»:
 
չ clean up, փոխարինվեց: ՈՒ → Ու oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Flag of the Central Intelligence Agency.png|մինի]]
'''Կենտրոնական հետախուզական վարչություն''', (ԿՀՎ) (Central Intelligence Agency-CIA), [[ԱՄՆ]]-ի արտասահմանյան հետախուզության կենտրոնական ծառայությունը: Ստեղծվել է [[1947]] թվականին: Գաղափարական ղեկավարն ու դիրեկտորը եղել է Ալլեն Դալեսը: ԿՀՎ-ի (1978-ին ուներ մոտ 10 հազար աշխատակից) միջուկն են կազմում 3 «դիրեկտորատները»՝ անալիտիկ-լրատվական, օպերատիվ (հետախուզական միջոցառումների նախապատրաստում են), գիտատեխնիկական (ռադիոալիքակալում, օդային և տիեզերական հետախուզություն և այլն): Այն իրականացնում է ԱՄՆ-ի միջազգային գործունեության առավել գաղտնի մասը, ամենից առաջ աջակցում հետադիմական ուժերին: ԿՀՎ նախապատրաստել է վարձկանների ներխուժումը [[Կուբա]] (1961), հակահեղափոխական ելույթներ [[Հունգարիա|Հունգարիայում]]յում (1956), [[Չեխոսլովակիա]]յում (1968), գաղափարական անհաշտ պայքար է մղում [[ԽՍՀՄ]]-ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ՝ օգտագործելով «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները, ԱՄՆ-ի լրատվական գործակալությունը (ՅՈՒՍԻԱՅՈւՍԻԱ), հեղաշրջումներ և դավադրություններ է կազմակերպում զարգացող երկրներում ([[Գվատեմալա]], [[Ինդոնեզիա]], [[Չիլի]] և այլն), նախաձեռնում մահափորձեր առաջադեմ գործիչների դեմ (Պ. Լումումբա և այլն): ԿՀՎ-ի դիրեկտորին նշանակում է պրեզիդենտը, հաստատում՝ սենատը: Շտաբ-կայանը գտնվում է Լանգլիում (Վաշինգտոնի արվարձան):
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Վարչություններ]]