«Ստեփան Դեմուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Ստեփան Դեմուրյան == Ստեան Գուրգենի Դեմուրյան (12 հունիսի, 1871, Թիֆլիս - 13 հունվարի, 1934թ Երևան) - հայ ե...»:
 
Տող 8.
Իբրև երգ-երաժշտության դասատու և խմբավար դեմուրյանն աշխատել է Շուշի քաղաքի թեմական և Մարիամյան դպրոցում (1892-1917, ընդմիջումներով), Գորիում՝ 1895-1898, Ռուսաստանի, Անդրկովկասի և Հյուսիսային կովկասի զանազան քաղաքներում (1903-1924թթ), Բաքվում (1924-1926), Երևանի Աբովյանի և Միասնիկյանի դպրոցներում (1926-1934):
1921 թ Դեմուրյանն աշխատում է Պյատիգորսկում որպես ուսուցիչ:Այնտեղ նա անվճար համերգներ է տալիս կարիքավոր ընտանիքների համար և բեմադրում է [[Արմեն Տիգրանյան]]ի [[Անուշ օպերան]]:
Դեմուրյանների տունը հավաքատեղի էր հայ մտավորականներից շատերի համար: Այստեղ կարելի էր հանդիպել կոմպոզիտորներ [[Ռոմանոս Մելիքյան]]ին, [[Արամ Քոչարյան]]ին, [[Սպիրիդոն Մելիքյան]]ին, [[Մարտին Մազմանյան]]ին, երգչուհի [[Արուս Բաբայան]]ին, երգիչ [[Պավել Լիսիցյան]]ին և երաժշտագետ [[Ռուբեն Թերլեմեզյան]]ին, գրողներ [[Չարենց]]ին, [[Ազատ Վշտունուն]], [[Գուրգեն ՄահարունՄահարի]]ին, դերասաններ [[Ջանան]]ին և [[Հրաչյա Հերսիսյան]]ին, ռեժիսոր [[Վարդան Աճեմյան]]ին և ճարտարապետ [[Գևորգ Քոչար]]ին, նկարիչ [[Միքայել Արուտչյան]]ին:
1934 թ հունվարի 13-ին կարճատև բայց տառապալից հիվանդությունից (արյան զեղում) վախճանվեց Ստեփան Դեմուրյանը: