Content deleted Content added
Նոր էջ «'''Կարստային ջրեր''', ստորերկրյա ջրեր, որոնք կապված են կարստառաջացման պրոցեսների հետ և գոյանում են...»:
(Տարբերություն չկա)

09:58, 27 փետրվարի 2014-ի տարբերակ

Կարստային ջրեր, ստորերկրյա ջրեր, որոնք կապված են կարստառաջացման պրոցեսների հետ և գոյանում են լուծվող ապարների խոշոր ճեղքերում ու խոռոչներում: Սնվում են մթնոլորտային տեղումներից, հալման և մակերևութային ջրերից (գետեր, լճեր): Կարստային ջրերի քիմիական բաղադրությունը տարբեր է: Նրանց մերձմակերևութային տարածման դեպքում գրունտների ինժեներաերկրաբանական հատկությունները խիստ վատանում են, և տվյալ տեղանքում շինարարական աշխատանքներ իրականացնելը պահանջում է թանկ միջոցառումներ սողանքներն ու փլուզումները կանխելու համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։