«Կարմրահողեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Հողեր, ավելացվեց Կատեգորիա:Հող ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Կարմրահողեր''', հողերի տիպ, որն առաջանում է սաղարթավոր անտառների ծածկոցի տակ, խոնավ մերձարևադարձային [[կլիմա]]յի և մասնակիորեն արևադարձային սավանների պայմաններում: Կարմրահողերը բնութագրվում են մեկ ու կես [[օքսիդ]]ների բարձր պարունակությամբ ([[երկաթ]]ի և [[ալյումին]]ի), [[սիլիկատ]]ների և հիմքերի աղքատությամբ: Տաք և խոնավ կլիման նպաստում է լեռնային [[ապար]]ների և ալյումինի սիլիկատների ինտենսիվ քայքայմանը [[կալցիում]]ի և [[մագնեզիում]]ի հեռացմանը: Երկաթի օքսիդները Կարմրահողերին տալիս են կարմիր կամ նարնջագույն գունավորում: Թեք լանջերում Կարմրահողերը թույլ են զարգացած, հզորությունը ցածր է և սովորաբար ուժեղ լվացված են: Ռեակցիան թթու է կամ թույլ թթու (pH-ը 5,0-5,7): Մեխանիկական կազմը ծանր կավավազային կամ [[կավ]]ային է: Կան մերձարևադարձային անտառների և արևադարձային սավանների Կարմրահողեր: Տարածված են [[Չինաստան]]ի հարավարևելյան, կենտրոնական շրջաններում, [[Վիետնամ]]ում, [[ճապոնիա]]յում, [[Ավստրալիա]]յում, [[ԱՄՆ]]-ի հարավ-արևելքում, [[Բրազիլիա]]յում, [[Աֆրիկա]]յում, [[Ֆրանսիա]]յի հարավում, [[Իտալիա]]յում, [[Իսպանիա]]յում և այլուր, [[ԽՍՀՄ]]-ում՝ [[Սև ծով]]ի արևելյան ([[Վրաստան]]) և [[Կասպից ծով]]ի հարավ-արևմտյան ափերին ([[Ադրբեջան]]): Կարմրահողերում մշակում են [[թեյ]], ծխախոտ, [[խաղող]], ցիտրուսներ և այլ կուլտուրաներ:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ՀողերՀող]]