«Կենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Կենազգիներ ՀոթՔաթ գործիքով
replace misidentified pic
Տող 30.
}}
'''Կենի''', կարմրածառ, գեղձի, բզենի ({{lang-lat|Taxus}}), [[կենազգիներ]]ի ընտանիքի [[ասեղնատերև]], [[մշտադալար ծառերի ցեղ]]։Ասեղնատերևները հերթադիր են, խիտ, 2 շարքով դասավորված, մուգ կանաչ գույնի։ Արական հասկիկները (միկրոստրոբիլները) միայնակ են, գնդաձև։ Կոները (մեգաստրոբիլները) միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտուղների տեսքով։ [[Բույս]]ը թունավոր է, պարունակում է [[տաքսին]] [[ալկալոիդ]]։ Հայտնի է մոտ 10 տեսակ։ Հայաստանում տարածված էսովոբական կամ [[հատապտղային Կենի]]ն (Taxus baccata), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև [[գեղձի]],[[բզենի]],[[նետածառ]], զառնաբ։ Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է [[Իջևան]]ի, [[Շամշադին]]ի շրջաններում, [[Զանգեզուր]]ում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է [[Ախնաբադի ձոր]]ում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2—3 հազար տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։
[[Պատկեր:YewHariliku (7632613306)jugapuu oks.jpgJPG|250px|left|thumb|Կենու տերևները]]
[[Կատեգորիա:Ծառեր]]
[[Կատեգորիա:Կենազգիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կենի» էջից