«Մխիթար Այրիվանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Մխիթար Այրիվանեցի''' (1230/35, Երևան–[[Երևան]]– 1297/1300, [[Այրիվանք]], թաղված է իր ճգնարան-քարայրի շեմին), մատենագիր, պատմիչ, մանկավարժ, վարքագիր, բանաստեղծ, երգահան։
 
== Կյանքը և գործունեությունը ==
1265–75-ին [[Խոր վիրապիՎիրապ|Խոր վիրապ]]ի վարդապետարանում ծավալել է գիտամանկավարժական լայնածավալ գործունեություն, հիշատակվում է որպես «անդրանիկ վարդապետ», «գերահռչակ և բարերջանիկ, վսեմախոհ րաբունի», «րաբունյաց րաբունի»։ Առնչվել է Հովհաննես Վանականի ու Վարդան Արևելցու դպրոցների հետ և շարունակաբար զարգացրել դրանց մանկավարժական ավանդույթները։ Մինչև 1275-ը ապրել և գործել է Օրբելյաններին ենթակա հոգևոր կենտրոններում, ապա իր գործունեությունը շարունակել Խաղբակյանների իշխանությանը ենթակա Այրիվանքում։ 1277–79-ին որպես «Այրիվանքի սուրբ ուխտի» եպիսկոպոս վարել է Սրկղունիքի Ս. Հակոբ եկեղեցու և Թանահատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու նավակատյաց տոնակատարությունները։ Մինչև 1289-ը որպես արքեպիսկոպոս ղեկավարել է Պռոշյաններին ենթակա հոգևոր կենտրոնների եկեղեցական գործերը։ 1289-ին Այրիվանքի բարձրադիր ժայռերից մեկի քարայրում կառուցել է տվել ճգնարան-աշխատատեղի, մեկուսացել արտաքին աշխարհից, ապրել ճգնավորի նախատեսված կանոններով, շարունակել իր ստեղծագործական աշխատանքը։
 
Մխիթար Այրիվանեցու գիտամանկավարժական և գրական գործունեության առաջին շրջանն աղերսվել է [[Պատարագամատույց]], [[Հայսմավուրք]], [[Մաշտոց եկեղեցածիսական ժողովածու]]ների հետ՝ «Երրորդ աւուրն գալստեան հոգոյն և աւրհնութիւն ձիթոյ» (1253–73 թթ)գանձը, «Նորակերտ գրոց», եկեղեցականպատկերների օրհնությանը նվիրված երգը, «Աղ աւրհնելոյ», «Խունկաւրհնելոյ», «Դրան եկեղեցւոյ» աղոթքները։ Նրա վաղ շրջանի հեղինակած գործերից են նաև Ստեփանոս Ալեքսիանոս Կրոնավորին նվիրված վարքերը։