«Հակոբ Դ Ջուղայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
Իր հայրապետության տարիներին Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը նախ ավարտին է հասցնում Փիլիպոս կաթողիկոսի սկսած Ս. Էջմիածնի զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, ինչպես նաև վերաշինում Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքը, նորոգում է Ս. Հռիփսիմեի, Ս. Գայանեի վանքերը։
1665-67 թթ այցելել է Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս` կարգավորելով Աղթամարի կաթողիկոսության, Կ. Պոլսի, Երուսաղեմի պատրիարքությունների միջև ծագած պառակտությունները։
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսն ունեցել է Հայաստանը պարսկական լծից ազատելու ծրագիր։ 1677 թ Էջմիածնում, Ղարաբաղի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արևելյան Հայաստանի ազատագրության համար [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] հայրենանվեր գործունեությունը։ Ջուղայեցին մշտապես կողմնակից է եղել Արևմուտքի հետ համագործակցությանը և բազմաթիվ նամակներ է հղել ռուս. ցար Ալեքսեյ Միխայլովիչին` ակնկալելով Ռուսաստանի օգնությունը։օգնությունը<ref>[http://serials.flib.sci.am/openreader/nyut_hay_jogh_patm_11/book/index.html#page/1/mode/2up Армяно-русские отноношения в XVII веке, Т. I , Сборник док., В. А. Парсамян, В. К. Восканян, С. А. Тер-Авакимова, Ереван : Изд-во АН АрмССР, 1953, док. 27, стр. 98]</ref>։
Լինելով սիրված Շահ Աբասի կողմից, Հակոբ Դ Ջուղայեցուն հաջողվում է Վաղարշապատ գյուղի վեց դանկ մուլքը վերստին ետ առնել և վերադարձնել Մայր Աթոռ։ Գնում է նաև այլ գյուղերի մուլքերը և ավելացնում Մայր Աթոռի եկամուտը կայուն կալվածագրերով։
Գետնի տակից հանում է նաև երկու քանքան` մեկը Վաղարշապատ գյուղի ներքևի կողմում, մյուսը` Սուրբ Աթոռի տարածքում, որի վրա կառուցում է նաև մի ջրաղաց, որն էլ երբեք չի դադարում աշխատելուց։