«Առաքել Դավրիժեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վիքիֆիկացում
չNo edit summary
Տող 2.
 
== Աշխատություններ ==
[[Պատկեր:Arakel Davrizhetsi.jpg|մինի|Առաքել Դավրիժեցու պատմության 1669 թ. հրատարակության շապիկը ]]
1651–62թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, [[Մովսես Գ Տաթևացի]], Փիլիպոս Ա Աղբակեցի, [[Հակոբ Դ Ջուղայեցի]] կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի ([[Սիմեոն Ջուղայեցի]], [[Ստեփանոս Լեհացի]], [[Մինաս Ծաղկող]], [[Ներսես Մոկացի]] և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։