«Առաքել Դավրիժեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
վիքիֆիկացում
չ (վիքիֆիկացում)
'''Առաքել Դավրիժեցի''' (մոտ 1590, [[Թավրիզ]] – 1670, [[Վաղարշապատ]]), պատմագիր, եկեղեցական գործիչ։ Սովորել է [[Էջմիածնի Մայր Տաճար|Սուրբ Էջմիածնի]] հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիպոս Ա Աղբակեցուն]]։ Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636–37թթ. Հովհաննավանքի առաջնորդն էր։ 1645–46թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար։ 1651–62թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, [[Մովսես Գ Տաթևացի]], Փիլիպոս Ա Աղբակեցի, [[Հակոբ Դ Ջուղայեցի]] կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի ([[Սիմեոն Ջուղայեցի]], [[Ստեփանոս Լեհացի]], [[Մինաս Ծաղկող]], [[Ներսես Մոկացի]] և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։
Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։
Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։
 
== Աշխատություններ ==
1651–62թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։ «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, [[Մովսես Գ Տաթևացի]], Փիլիպոս Ա Աղբակեցի, [[Հակոբ Դ Ջուղայեցի]] կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի ([[Սիմեոն Ջուղայեցի]], [[Ստեփանոս Լեհացի]], [[Մինաս Ծաղկող]], [[Ներսես Մոկացի]] և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը։
 
Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։
 
«Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ<ref>[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/girq_patmutyanc_index.html Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Եւ վերակացութեամբ Տեառն Ոսկանայ Երևանցւոյ բանի սպասաւորի, Յամսթէլօդամ, Տպ. Սբ. Էջմիածին եւ Սբ. Սարգիսի զօրավար, 1669]</ref>։ 1990թ. լույս է տեսել երկի գիտական հրատարակությունը<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=73&captn=1127&wrpg=0&aupg=1 Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրութեամբ Լ. Ա. Խանլարեանի, ՀԳԱ հրատարակչութիւն, Երևան, 1990]</ref><ref>[http://hpj.asj-oa.am/5485/1/1990-4(242).pdf Գրախոսությունը տե՛ս Դանեղյան Լ. Դ, Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ. Ա. Խանլարյանի, ՀԳԱ հրատարակչություն, Երևան, 1990, 592 էջ,- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, թիվ 4, էջ 242-247]</ref>։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973)<ref>[http://www.vostlit.info/Texts/rus2/Davrizeci/framevved.htm Аракел Даврижеци, Книга историй, Пер. Ханларян Л. А., М. 1973]</ref>, լեհերեն (1981), անգլերեն<ref>[http://www.amazon.com/History-Vardapet-Arakel-Tabriz-Dawrizhetswoy/dp/1568591829/ref=sr_1_3?ie=UTF8&qid=1393007775&sr=8-3&keywords=Arakel+of+Tabriz The History Of Vardapet Arak'el Of Tabriz: Patmut'iwn Arak'el Vardapeti Dawrizhets'woy (Armenian Studies Series), Transl. Bournoutian George A., Vol. 1-2, Costa Mesa: Mazda, 2005-2006. ISBN-10: 1568591829, ISBN-10: 156859190X]</ref>, հատվածաբար՝ վրացերեն (1974)։
16 580

edits