«Քվանտային մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
1913թ. [[Նիլս Բոր]]ը ատոմի կառուցվածքը բացատրելու համար ենթադրեց էլեկտրոնների կայուն վիճակների գոյության գաղափարը, որոնց դեպքում էներգիան կարող է ընդունել միայն ընդհատ արժեքներ։ Այս մոտեցումը, որը զարգացրեցին Առնոլդ Զոմերֆելդը և այլ ֆիզիկոսներ, հաճախ անվանում են հին քվանտային տեսություն (1900-1924թթ.)։ Հին քվանտային տեսության առանձնահատուկ գիծը դասական տեսության զուգակցումն է իրեն հակասող լրացուցիչ ենթադրություններով։
 
====Դը Բրոյլի ալիքամասնիկայինմասնիկ-ալիքային երկվությունը====
{{main|մասնիկ-ալիքային երկվություն}}
1923թ. Լուի դը Բրոյլը, հենվելով այն ենթադրության վրա, որ նյութական մասնիկների հոսքը ունի նաև ալիքային հատկություններ, որոնք անխզելիորեն կապված են [[զանգված]]ի և էներգիայի հետ, առաջ քաշեց [[մասնիկ-ալիքային երկվություն|նյութի երկակի բնույթի]] մասին գաղափարը։ Դը Բրոյլը մասնիկների շարժումը համադրեց ալիքի տարածման հետ, ինչը 1927թ. փորձարարական հաստատում ստացավ [[Դեյվիսոն-Ջերմերի փորձ|բյուրեղներում էլեկտրոնների դիֆրակցիայի]] ուսումնասիրման ժամանակ։