«Դը Բրոյլի ալիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
=== Տարրական մասնիկներ ===
1927թ. [[Քլինթոն Դեյվիսոն]]ը և Լեսթեր Ջերմերը, հետազոտելով դանդաղեցված [[էլեկտրոն]]ների ցրումը նիկելի վրա, հայտնաբերեցին, որ բյուրեղացանցի վրա դիտվում է [[Դեյվիսոն-Ջերմերի փորձ|էլեկտրոնների դիֆրակցիա]]։ Դը Բրոյլի ալիքի երկարությունը տեղադրելով Վուլֆ-Բրեգի պայմանում՝ էլեկտրոնի համար ստանում ենք նույնպիսի դիֆրակցիոն պատկեր, ինչպիսին կանխագուշակել էր Բրեգը ռենտգենյան ճառագայթների համար։ Մինչ դը Բրոյլի հիպոթեզը ընդունված էր համարել, որ դիֆրակցիան կարող է դիտվել միայն ալիքային միջավայրում։ Դեյվիսըն-Ջերմերի փորձը առանցքային նշանակություն ունեցավ [[քվանտային մեխանիկա]]յի զարգացման մեջ։ Ինչպես ֆոտոէֆեկտը վկայում է լույսի մասնիկային բնույթի մասին, այնպես դիֆրակցիոն փորձը ցույց է տալիս նյութի ալիքային բնույթը և լրացնում է [[մասնիկ-ալիքային երկվություն|ալիքամասնիկայինմասնիկ-ալիքային երկվության]] տեսությունը։ Այս գաղափարից բխում է, որ ոչ միայն մասնիկը ի հայտ է բերում ալիքային հատկություններ, այլև կարելի է կիրառել [[ալիքային հավասարում]]ը՝ նկարագրելու համար նյութի հատկությունները դը Բրոյլի ալիքի երկարության միջոցով։
Էլեկտրոնների դիֆրակցիայի Դեյվիսըն-Ջերմերի փորձից հետո դը Բրոյլի հիպոթեզը փորձնականորեն հաստատվեց նաև մյուս [[տարրական մասնիկներ]]ի համար։